18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գերմանիայում պահանջում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձաններ կանգնեցնել

Գերմանիայում գործող «Վտանգված ժողովուրդներ» իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է գերմանական քաղաքներում Հայոց ցեղասպանության և այլ քրիստոնյա փոքրամանսությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ կանգնեցնել: 

Ինչպես տեղեկացնում է «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, իրավապաշտպան կազմակերպությունը պահանջը ներկայացրել է Գերմանիայի քաղաքների կոնգրեսին: Պահանջ-նամակը փոխանցվել է կոնգրեսի նախագահ Եվա Լոհսեին:

«Վտանգված ժողովուրդներ» կազմակերպության ներկայացուցիչ Քեմալ Սիդոն նշել է, որ Գերմանիան տեղյակ է եղել Օսմանյան Կայսրության կողմից իրագործվող կոտորածների մասին:

«Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ջանքեր գործադրել, որպեսզի այստեղ ապրող հայերին և մյուս տուժած ժողովուրդների ներկայացուցիչներին թույլ չտանք, որ մոռանան կատարվածը, և մի վայր հատկացնենք, որտեղ հարգանքի տուրք կմատուցեն զոհերին»:

Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Օսմանյան Կայսրությունը բացի հայերի ցեղասպանությունից իրականացրել է նաև այլ քրիստոնյա փոքրամասնությունների կոտորածներ, որոնց զոհ են դարձել մոտ 1.5 միլիոն մարդ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ