29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Դպրոցական պայուսակը գրքերով կշռում է մոտ 5 կգ. պատգամավորն ուսումնասիրել է

արման սաղա

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ վերջերս ուսումնասիրություն է արել դպրոցական սուսավարկերի վերաբերյալ: Պարզել է, որ 6-րդ դասարանի աշակերտի դպրոցական պայուսակը բոլոր դասագրքերով կշռում է մոտ 5 կիլոգրամ: 

Նա նաև ընդգծեց, որ աշակերտները շատ ժամանակ են անցկացնում պլանշետների դիմաց, ապա հարցրեց, թե երբ են այդ բոլոր դասագրքերը էլեկտրոնային տարբերակի վերածվելու, այս ոլորտում երբ է առաջընթաց լինելու:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ այս խնդիրը քննարկվող է ամբողջ աշխարհում: «Էլեկտրոնային կրթության անցումը շատ կարևոր ու միաժամանակ ծախսատար է: Հիմա բանակցում ենք մասնավոր ներդրողների հետ, որ կարողանանք պլանշետային հակամարգը ներդնել»,-ասաց նա:

Նախարարը հավելեց, որ այն երկրները, որոնք անցել են կամ փորձել են անցել էլեկտրոնային տարբերակի, գտնում են, որ 1-4-րդ դասարաններում դա ճիշտ չէ: «Էլեկտրոնային գրականությունն արդեն ստեղծված է, մեր բոլոր դասագրքերի ֆոնդը էլեկտրոնային է: Եթե կարողանան տեխնիկական հագեցվածությունը քայլ առ քայլ անել, հնարավոր է, որ հասնենք նրան, որ երեխաները գրքերը թողնեն տանը ու անցնեն այդ համակարգին»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ