19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ է Արծվիկ Մինասյանի դեմ պատվեր տալիս

ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հերքում է մամուլի տեղեկությունները, թե իր ու վարչապետ Կարեն Կարապետյանի միջև լարված հարաբերություններ են:  Նա հիմարություն որակեց խոսակցությունները, թե իրենք նույնիսկ չեն բարևում միմյանց՝ նկատելով, որ իր և վարչապետի միջև նախարար և վարչապետ սովորական հարաբերությունների են: «Հրապարակողներից պետք է հարցնել, թե ինչու են նման բաներ հրապարակում:

Այն, ինչ ներկայացվում և տպվում է, իրականության հետ կապ չունի: Իրականությունն այն է, որ ես, որպես ոլորտի պատասխանատու, իմ պարտականությունների շրջանակն ունեմ, իսկ վարչպատն էլ, որպես կառավարության ղեկավար, նախարարների աշխատանքը համակարգելու և կոնկրետ հանձարարականներ տալու սահմանադրական լիազորություններ ունի»: Նախարարը նման հրապարակումների հիմքում պատվեր է տեսնում, սակայն ում կողմից է պատվիրվում, ինքը չգիտի: 

«Ես մտածում եմ, որ ավելի լավ է՝ ես իմ գործն անեմ: Կոալիցիոն հգուշագրով էլ մենք ունենք կոնկրետ նպատակադրում՝ կապված շրջակա միջավայրի հետ: Շրջակա միջավայրում առհասարակ վերափոխումներ են` այդ նպատակին գնալու կոնկրետ գործողություններով ու միջոցառումներով: Այս ընթացքում բնական է, որ կլինեն մարդիկ, ովքեր կարող են դժգոհել, չհամաձայնվել, առավել ևս նրանք, ովքեր տարիներ շարունակ փորձել են սնվել ապօրինի ծառահատումներով ու բնական ռեսուրսները չարաշահելով: Միգուցե դա այս ուղղություններից է գալիս, չեմ կարող ասել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ