23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Քիմ Քարդաշյանը հայտնել է երրորդ բալիկի սեռը /տեսանյութ/

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը սպասում են իրենց երրորդ երեխային։ Նա կծնվի հունվարին՝ փոխնակ մոր օգնությամբ։ Քիմը հյուրընկալվել է Էլեն Դեջերենեսի շոուն, որի ժամանակ հայտնել է ապագա երեխայի սեռը: Պարզվում է, որ Քիմն ու Քանյեն դուստր են ունենալու։

«Օրերս ես հավաքույթ էի կազմակերպել երեխայի գալիք ծննդյան կապակցությամբ։ Մարդիկ նվերներ էին բերել, իսկ հաջորդ օրը Նորթն ուսումնասիրեց այդ նվերներն ու ասաց․ «Մայրիկ, քանի դեռ քույրիկս չի ծնվել, ես այս խաղալիքները իմ սենյակ կտանեմ, որպեսզի վստահ լինեմ, որ դրանց հետ ոչինչ չի պատահի»,- պատմել է Քիմը։

Հաղորդավարուհին ի պատասխան ասել է․

«Փաստորեն, դու հենց նոր խոստովանեցիր, որ դուստր եք ունենալու»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ