23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա Մոսկվայում

Նոյեմբերի 14-24ը Ռուսաստանի Դաշնությունում ընթանում են Հայաստանի մշակութային օրերը, որոնք կազմակերպվում  են 2016-2018թթ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության ծրագրի շրջականակներում:

Այս օրերին Ռուսաստանի տարբեր քաղաքներում հանդես կգան Հայաստանից ժամանած տարբեր կոլեկտիվներ, կկազմակերպվեն ցուցահանդեսներ: Իսկ Նոյեմբերի 18-ին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում “Հաղորդակցության լեզուն՝ երաժշտություն” խորագիրը կրող համերգում ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

Երեկոյի ընթացքում նվագախումբը կղեկավարեն կոլեկտիվի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, դիրիժորներ Էդուարդ Թոփչյանը և Կոնստանտին Օրբելյանը: Որպես մենակատարներ ելույթ կունենան Նարեկ Հախնազարյանը (թավջութակ), Գևորգ Հակոբյանը (բարիտոն), Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Սիրանույշ Գասպարյանը(սոպրանո) և Միհրան Աղաջանյանը (տենոր):

Նշենք, որ երեկոյի ընթացքում կհնչեն ինչպես հայ, այնպես էլ ռուս կոմպոզիտորների մասնավորապես՝ Ալեքսանդր Հարությունյանի, Բարսեղ Կանաչյանի, Տիգրան Չուխաջյանի, Ավետ Տերտերյանի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Պյոտր Չայկովսկու,Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործությունները:

Համերգային երեկոյի պատվավոր հյուրն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը: Երեկոն կվարեն Սաթի Սպիվակովան և Գարիկ Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ