25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Զորավարժությունների` Հայաստանում անցկացնելը խոսում է տարածաշրջանում Հայաստանի բարձր դերի մասին. Կոմանդոս

“Հայաստանը, ինչպես եւ մյուս պետությունները, չի կարող միայնակ պահել իր անվտանգությունը, դրա համար նրան դաշնակիցներ են պետք”,-այսօր “Հենարան” ակումբում հայտարարեց  Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, արցախյան գոյամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը, անդրադառնալով Հայաստանում կայացած “Փոխգործակցություն-2012”  Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժություններին:

Նրա խոսքով` այս զորավարժությունները Հայաստանին ցույց տվեցին, որ “ՀԱՊԿ-ն սկսել է գործել, սա սկիզբն էր եւ մենք կարող ենք ասել, որ այն արդեն գործում է ոչ թե տեսականորեն, այլ գործնականում”: Կոմանդոսը նշեց, որ զորավարժությունների` Հայաստանում անցկացնելը խոսում է  տարածաշրջանում Հայաստանի բարձր դերի մասին, չնայած այն փաստին, որ Ռուսաստանն  էլ այս պարագայում իր շահերն ունի:

Կոմանդոսի կարծիքով` ՀԱՊԿ-ը կլինի Հայաստանի կողքին, եթե Հայաստանի դեմ ագրեսիա դրսեւորվի, սակայն Արցախի դեպքում հարկավոր չէ նույն բանն սպասել, քանի որ  համապատասխան պայմանագիր չկա:

Գեներալն անդրադարձավ նաեւ Սաֆարովին ներում շնորհելու փաստին: Նրա խոսքով` Ալիեւի կողմից այդ քայլը պարզապես իր երկրում անձնական իմիջը բարձրացնելու համար էր արված, իսկ այդ ենթատեքստում պատերազմի վերսկսման վտանգ արցախյան հերոսը չի տեսնում:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես գեներալը կմեկնաբանի օրերս շրջանառվող այն լուրը, ըստ որի Հայաստան իբր թե թալիբներ են ներխուժել, նա պարզապես նշեց. “Բացի առեւտրից եւ թալանից թալիբներն այլ բանի ընդունակ չեն: Ի՞նչ պետք է անեն նրանք Հայաստանում”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ