23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Էս մարդը պետական մեղադրող չի, պետական դավաճան է».«Սասնա ծռեր»-ը ընդդիմացան

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 8-ին  դատավոր Պետրոս  Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր»  11 անդամի գործով դատական նիստը:

Նիստի սկզբում փաստաբան  Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա նշեց, որ «Սասնա ծռեր» -ի գործը բաժանելը հղի է անարդարության և մարդու իրավունքների պաշտպանության խախտման տարերով:

Ալումյանը նշեց, որ նույն վկան ցուցմունք է տալու երեք տարբեր դատարաններում: Դատաքննական պրոցեսները տևելու են տարբեր ժամանակահատվածներում և ավելի շուտ կամ ավելի ուշ են ավարտվելու:

Հայկ Ալումյանը միջնորդեց  մեկ վարույթում միացնել երեք քրեական գործերը: Միջնորդությանը միացան գործով մյուս պաշտպանները:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը ցանկացավ կարծիք հայտնել, ինչին ի պատասխան արձագանքեցին  «Սասնա ծռեր»-ի անդամները: 

«Էս մարդը դատախազ չի, ըխկա: Էս մարդը կապ չունի մեր հետ»,-տեղից ասաց Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ):

Սմբատ Բարսեղյանը բարկացած պահանջեց թույլ տալ իրենց խոսել:

«Էս մարդը պետական մեղադրող չի, պետական դավաճան է»,- բարկացավ Պավլիկ Մանուկյանը:

Դատավորը հայտարարեց, որ եթե նորից նման իրավիճակ ստեղծվի դահլիճում ստիպված կլինի դիմել խիստ միջոցների:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Մանրամասները և տեսանյութը քիչ անց:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ