19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանի հույժ գաղտնի բանակցությունները. ինչ կա Պենտագոնի արխիվներում

2001 թվականից Պենտագոն-ՀՀ պաշտպանության նախարարություն կապերը աննախադեպ ակտիվացել են։ ՊՆ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հանդիպել է պաշտպանության քարտուղար Ռամսֆելդին՝ Երևանում, Բրյուսելում, Վաշինգտոնում։ 2001 թվականի դեկտեմբերին Ռամսֆելդը այցելել է Հայաստան, դառնալով Ջեյմս Բեյքերից հետո երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որ գալիս է Հայաստան։

Բանակցությունների ժամանակ Սերժ Սարգսյանի հետ լուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Մասնավորապես, հաշվի առնելով ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքները, Ռամսֆելդը Սարգսյանի աջակցությունն է հայցել 907-րդ բանաձևի շրջանցման հարցում։ Դրա դիմաց Ռամսֆելդը Սարգսյանին ռազմական օգնություն է խոստացել։

Հայկական կողմը համաձայնել է առաջարկին, քանի որ սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո Պենտագոնը նաև ներքաղաքական խնդիրներ ուներ լուծելու։ Սարգսյան-Ռամսֆելդ հանդիպումներին քննարկվել է նաև Հայաստանի աջակցությունը գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում։ Հայաստանը խոստացել է նաև այդ հարցում աջակցել, քանի որ ԱՄՆ-ն պատրաստվում էր ներխուժել Աֆղանստան և Իրաք։

Բոլոր այս հանդիպումների համակազմակերպիչը եղել է Վիգեն Սարգսյանը։ Նա է մասնակցել բոլոր հույժ գաղտնի բանակցություններին, անհրաժեշտության դեպքում թարգմանել տետ-ա-տետ հանդիպումները, հաշվի առնելով անգլերենի գերազանց իմացությունը և բանակցությունների գաղտնի բնույթը։ Երբ Ռամսֆելդի հետ խոսում էինք Հայաստանից, ասում է. «Ձեզ մոտ փաստորեն ինչքան Սարգսյան եմ հանդիպել, բոլորը լուրջ կարիերա են արել։

Այն ժամանակվա պաշտպանության նախարարը, նրա օգնականը, ռազմական կցորդը։» Ի դեպ ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի աջակցության վերաբերյալ բանակցությունների փաթեթի մի մասը դեռ գաղտնազերծված չէ։ Դրա մասին Հայաստանում 4-5 հոգի գիտեն, իսկ Պենտագոնի թղթափանակը բավականին մեծ է։

 

Սուրեն Սարգսյան

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ