26 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2018

Մեզ պետք է կայուն տնտեսական աճ, դա պետք է լինի շուրջ 5 տոկոս. Ֆիննախ

3f93561acbf5b166c9a59841efad1544

Խորհրդարանը քննարկում է 2018 թվականի բյուջեի նախագիծը: «Մեր առջև ծառացած խնդիրները, նաև` սոցիալական, լուծելու համար մեզ պետք է կայուն տնտեսական աճ, դա պետք է լինի շուրջ 5 տոկոս։ 2018–ին մենք նախագծել ենք մի բյուջե, որը կարելի է անվանել զարգացման մեկնարկի բյուջե։ Այնտեղ մեծ շեշտադրումներ ենք կատարել կապիտալ ծախսերի և նաև անվտանգության ոլորտին գնացող ծախսերի վրա»,–նշեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Արամյանի խոսքով` եթե ուզում ենք 5 տոկոս տնտեսական աճը ապահովել, դրա համար պետք է հենքեր լինեն` մակրոտնտեսական կայունություն, այսինքն` տնտեսական միջավայրը կայուն պետք է լինի և տարածաշրջանային կայունություն: Նրա խոսքով՝ 2017 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշում առաջնորդող ճյուղերը եղել են արդյունաբերությունը ծառայությունները և առևտուրը. «Սա մեզ հիմք է տալիս 2017-ի համար ակնկալելու 4-4.3 տոկոսի իրական տնտեսական աճի միջակայքում։ 2017-ին կանխատեսում ենք մի փոքր ավելի բարձր տնտեսական աճ, քան նախատեսված էր 2017 թվականի բյուջեի նախագծով։ Բյուջեի նախագծում դրված էր 3.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ»։

Վարդան Արամյանը շեշտեց, որ այս տարի տուրիզմի ոլորտում աննախադեպ աճ է գրանցվել՝ 30 տոկոսից բարձր։
«Հիմնական ներդրումները լինելու են արդյունաբերության ոլորտից, ծառայությունների մասով ևս ակնկալում ենք, որ դրական միտումները կպահպանվեն։ Գյուղատնտեսությունը և շինարարությունը ակնկալվում է, որ որոշակի վերականգնման նշաններ ցույց կտան։ Գյուղատնտեսության պոտենցիալ աճը գնահատվում է 3-4 տոկոս»,- ասաց Վարդան Արամյանը։

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ