25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բանկի նախկին նախագահը ծայրահեղ քայլի է գնում. Ժողովուրդ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախկին նախագահի տեղակալ Մելիք Եսայանը 37 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո դադարեցրել է այն։

Չարաշահումների գործով բանկի վարչության նախկին նախագահի տեղակալը առողջական խնդիրներ ունի, դժգոհում է դատարանի կողմից իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման դեմ, որի պատճառով ըստ Եսայանի, ինքը զրկվում է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնսւրավորությունից։ Մելիք Եսայանի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից այցելել են ՔԿՀ եւ մի կերպ համոզել են, որ նա դադարեցնի հացադուլը, որպեսզի կարողանան կյանքը փրկել.

«Պառկած վիճակում է, շատ վատ վիճակ է, թե հետո ինչ կլինի, չգիտենք»։ Նշենք, որ Եսայանը հացադուլ սկսելու մասին հայտնել էր հոկտեմբերի 3-ին։ Կալանավորը հրաժարվել է անգամ տեղափոխվել հացադուլ հայտարարած անձանց հա­մար նախատեսված խուց։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ