25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տեսնում են անգամ չարությունը. նշվեց կույրերի միջազգային օրը/տեսանյութ/

«Նրանք բոլորից լավ են տեսնում և տեսնում են անգամ հոգու չարությունն ու բարությունը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Եղիցի լույս կույրերին» ՀԿ և «Լույս» երգչախմբի   տնօրեն Մարիետա Սարդարյանը:

Հոգով և սրտով իր առաքելությամբ ապրող հայուհին երգչախմբի անդամ է դարձել և հոգուց ծորող երգը նվիրում է բոլորին: 
«Եղիցի լույս կույրերին»  ՀԿ նախագահ Մարո Մեսրոպյանը խոսել չի սիրում, բայց հոգին բացել է հանուն նվիրումի: Կույրերի միջազգային օրվա առիթով նվիրյալները` խմբավար Գայանե Սահակյանի ու երգչախմբի անդամների ջանքերով նաև ծնունդ տվեցին աննախադեպ համերգային ծրագրին:

Հայկական երգարվեստի և պարարվեստի մի շարք հայտնի անուններ իրենց նվիրումով կազմակերպության կողքին էին:
Արթուր Իսպիրյան, Լեյլա Սարիբեկյան, Մաշա Մնջոյան, Սոնա Ռուբենյան, Դավիթ Ամալյան և այլոք սիրով ու ջերմությամբ պարուրեցին հանդիսատեսին:

«Լույս» երգչախմբի անդամները իրենց տաղանդով հուզեցին բոլորին: Արցունքներն անգամ անզոր էին հանդիսատեսի հոզմունքը նկարագրելու համար:

 

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ