18 Նոյեմբերի, Saturday, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Վարչապետը ծանոթացել է «Օպտիմ» ընկերության գործունեությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանում գործունեություն ծավալող «Օպտիմ» (Optym) ընկերության գրասենյակ, որը մասնագիտացած է տրանսպորտային ցանցերում օպտիմալացման ալգորիթմների և որոշումների կայացման համակարգերի մշակման գործում:

Վարչապետը շրջայց է կատարել ընկերության ստորաբաժանումներում, ծանոթացել դրանց գործունեությանը, ստեղծված աշխատանքային պայմաններին, իրականացվող ծրագրերին և զարգացման հեռանկարներին: «Օպտիմ»-ի ներկայացուցիչները նշել են, որ ընկերությունն արդյունավետ համագործակցում է բեռնափոխադրումների, երկաթուղային, ավիացիոն և ավտոբուսային հաղորդակցության ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ: Ըստ նրանց՝ խելացի ծրագրային լուծումները թույլ են տալիս տրանսպորտային ընկերություններին նվազեցնել ծախսերը, ավելացնել շահութաբերությունը և բարելավել սպասարկման որակը:

Կարեն Կարապետյանը ողջունել է «Օպտիմ»-ի ակտիվ գործունեությունը մեր երկրում և կառավարության անունից համագործակցության  պատրաստակամություն հայտնել: Կառավարության ղեկավարն առաջարկել է համատեղ աշխատել՝ ՀՀ                ողջ տարածքում տրանպորտային ցանցի արդյունավետ լոգիստիկ սխեմայի ձևավորման և որոշումների կայացման համակարգի մշակման հարցում: Ընկերության ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և համագործակցության պատրաստակամություն հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համատեղ սկսել տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքները:

«Օպտիմ»-ն իր գործունեությունն իրականացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հայաստանում, Հնդկաստանում և Ավստրալիայում գործող 4 գրասենյակի միջոցով: Նաև ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում գործունեություն ընդլայնումն «Օպտիմ Արմենիա»-ին, որը ընկերության 2-րդ խոշոր գրասենյակն է աշխարհում, հնարավորություն կտա վերածվել տարածաշրջանային կենտրոնի, օտարերկրացի հաճախորդներ ներգրավել և ծառայություններ մատուցել: Աշխատակազմը բաղկացած է բարձր որակավորում ունեցող 80 մասնագետից՝ տեխնիկական համակարգերի ճարտարապետներ, դիզայներներ, ծրագրավորողներ, տվյալների բազաների նախագծողներև մշակողներ  և որակի ապահովման մասնագետներ: Ներկայում շուրջ 1,000,000 ԱՄՆ դոլարի ներդրման արդյունքում ընդլայնվել է ընկերության գրասենյակային տարածքը և ավելի քան 140 բարձրակարգ մասնագետի աշխատատեղով ապահովելու հնարավորություն է ստեղծվել: «Օպտիմ»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ առաջիկայում նախատեսում են հայաստանյան բուհերում իրականացնել մասնագիտական հմտությունները զարգացնող տարբեր դասընթացներ՝ նպատակ ունենալով զարգացնելու գործառնական հետազոտության, օպտիմալացման տեսության և որոշումների կայացման ավտոմատացման ոլորտները:

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ