19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գնաճի ի՞նչ սպասվող միտումներ կան. պարզաբանում է ԿԲ նախագահը

Գնաճի ի՞նչ սպասվող միտումներ կան. խորհրդարանում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Ջավադյանն ընդգծեց, որ այս պահի դրությամբ գնաճը կազմում է 1.2 տոկոս։ Ջավադյանը նկատեց, որ ապրանքների թանկացման պատճառների մասին, մասնավորապես կարագի և մսամթերքի մասով համապատասխան մարմինները պարզաբանում տվել են։ «Մի շարք այլ ապրանքների մեջ կան նվազումներ, ինչպես օրինակ՝ բանջարեղենի, մրգի և ծառայությունների», – նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվեց, թե հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքն ինչ ազդեցություն կունենա գնաճի վրա։ «Թերագնահատված են այն գնաճային ճնշումներ, որոնք օրենսդրական կարգավորումի ուժի մեջ մտնելուց հետո լինելու են», – նկատեց Փաշինյանը։ Ջավադյանն էլ նշեց, որ իրենք հաշվարկներն արվել են, և ընդհանուր առմամբ դրա ազդեցությունը գնաճի վրա 1 տոկոսից պակաս է լինելու։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ