28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Կտեղափոխվեք վերակենդանացման բաժանմունք. Փաշինյանը՝ Պաշտպանության նախարարին

maxresdefault

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթեցմամբ քննարկմանը  Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց՝ զարմանալի է, որ հիմնական զեկուցողը Պաշտպանության փոխնախարարն է, ոչ թե նախարար Վիգեն Սարգսյանը:

Փաշինյանը նշեց, որ առաջին ընթեցման ժամանակ նախարար Սարգսյանի եզրափակիչ ելույթից հետո, ինչը, նրա որակմամբ, բավական ցինիկ էր, անդրադառնալու առիթ չի ունեցել և հիմա մի շարք հարցադրումների կանդրադառնա: «Պաշտպանության նախարարը մի շարք հայտարարություններ արեց, որ խաշած հավի ծիծաղը կհարուցեին: Վիգեն Սարգսյանը մնում, մնումա, ասումա` ես որպես քաղաքական գործիչ, ես քաղաքական գործիչս… այ ժողովուրդ ջան, այս մարդն իր ողջ գործունեությունն անցկացրել է տարբեր պաշտոնյանների ընդունարաններում՝ ԱԺ նախագահի ընդունարանից դուրս է եկել, մտել ՊՆ-ի ընդունարան, ՊՆ-ից դուրս է եկել, մտել նախագահականի ինչ-որ հարկի ընդունարան, հետո տակի հարկի ընդունարան ու հետո ասում է՝ քաղաքական գործիչ եմ, երբ վերջին անգամ իր քաղաքական գործունեության ընթացքում էս մարդը մի ժիվոյ քաղաքացի չի տեսել ու հիմա էլ եկել, հոխորտում է քաղաքական ուժերի հասցեին»:

Պատգամավորը հայտարարեց՝ նախարար Սարգսյանն այսօր էլ ռեֆերենտ է աշխատում է Սերժ Սարգսյանի կաբինտեում: Նա հավելեց, թե քաղաքական գործիչ դառնալու համար Վիգեն Սարգսյանը և մի քանի այլ անձինք շատ հացուպանիր պիտի ուտեն: «Իսկ ձեր նուրբ քիմքը հացուպանրին չի դիմանա, ժոգա կստանաք, կտեղափոխվեք վերակենդանացման բաժանմունք, որովհետև կարծում եմ՝ ձեր նուրբ քիմքը կարմիր և սև իկրային ավելի սովոր է»,-ասաց:

Փաշինյանը անդրադաձավ նաև Վիգեն Սարգսյանի ծառայել չծառայելու հարցին, հիշեցրեց, որ գրավոր հարցում է ուղարկել և պատասխան ստացել, որ հիմքերը եղել են, հիմա ոչնչացվել են: «Այ քեզ պատասխան, կողքն էլ դիպլոմի պատճեն են կպցում, որ 92-97թթ-ին ԵՊՀ-ում է սովորել, որ դե եզրակացրեք, որ նորմալ է: Բայց կենսագրության մեջ գրված է, որ ՀՀ-ում չի ուսանել, ուսանել է Սանկտ Պետերբուրգում, այնպես որ պարոն զինկոմ և ՊՆ պաշտոնայներ, հարցը բաց է, հանրային հարթակներոմ ակնարկներ են հնչում, և հարկ է հարցի պատասխանը ստանալ»,-ասաց նա:

Պատգամավորն անդրադաձավ «ազգ-բանակ» կոնցեպցիային, որի հեղինակային իրավունքը որակեց Ժիրայր Սեֆիլյանին: «Այ ձեր ցավը տանեմ, որ սուս ենք մնում, չի նշանակում սենց բաներ ասեք, թե իմ կոնցեպցիան, Ազգ-բանակ կոնցեպցիայի մասին առաջին անգամ լսել եմ Նախորհրդարանի գրասենյակում, Ժիրայր Սեֆիլյանը փաստաթուղթ ներկայացրեց՝ վերևը գրված Ազգ –բանակ, սրանք ինչ լավ բան տեսնում են, դուրները գաիս է, վերցնում են»:

 Վերջում էլ անդրադաձավ Հայկ Բաբուխանյանի ելույթին, թե ուսանողներին Սորոսը հրահրում է: «Պարոն Բաբուխանյան, մի քանի անգամ ասել եք Սորոսի վտանգավոր գործունեության մասին, եթե ընդդիմադիր կողմում նստած լինեիք՝ կհասկանայի, բայց դուք էդտեղ եք նստած: Այ ձեր ցավը տանեմ, կասեցրեք Սորոսի գործունեությունը, եթե այդքանից հետո ձեր կառավարությունը և մեծանասնությունը չեն կասեցնում սորոսների և մյուսների գործունեությունը, ուրեմն, կներեք, դուք ամենամեծ ծախված և օտարերկրյա շպիոն քաղաքական ուժի ներկայացուցիչն եք»,-եզրափակեց նա:

 

Փաշինյանի ելույթին արձագանքեցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ