20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դասադուլավոր ուսանողները նստացույց են հայտարարել

ԵՊՀ դիմաց դասադուլ հայտարարած ուսանողները քիչ առաջ նստացույց են հայտարարել:Մի քանի տասնյակ ուսանող  նստել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դիմաց: Նրանց են միացել նաեւ Կոնսերվատորիայի մոտ երեք տասնյակ ուսանող:

Դասադուլավոր ուսանողներն այսպիսով իրենց աջակցությունն են հայտնում այսօր հացադուլ հայտարարած 5 ուսանողներին, որոնք առավոտից ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում հացադուլ են հայտարարել եւ փակել լսարանի դուռը: Նրանք պահանջում են, որպեսզի Ազգային ժողովը կասեցնի տարկետման վերացման մասին օրենքի նախագիծը: Նշենք, որ այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում է նաեւ այդ օրինագիծը:

Նշենք, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ