19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամենադաժան ու ամենասոսկալի պահերին անգամ կարող ենք կրկին ոտքի կանգնել

Մի օր գյուղացու իշուկը մի խորը փոսի մեջ ընկավ։ Բարեբախտաբար ողջ էր մնացել, ոտքերն էլ չէր կոտրել, բայց ոչ մի կերպ չէր կարողանում այդ փոսից դուրս գալ։ Խեղճ կենդանին շարունակեց իր ողջ ուժով զռալ ժամեր շարունակ։ Գյուղացու սիրտը կտոր կտոր էր լինում իշուկի աղիողորմ զռոցի պատճառով, ուզում էր փրկել նրան և ամեն կերպ փորձեց դուրս բերել նրան փոսից, բայց բոլոր ապարդյուն փորձերից հետո՝ համակերպվեց և մի դաժան որոշում կայացրեց։ Քանի որ իշուկն արդեն տարիքն առած էր և աշխատանքի մեջ շատ օգուտ չուներ, և քանի որ փոսն առանց այդ էլ որոշել էին լցնել, օգնության կանչեց հարևաններին և միասին սկսեցին բահերով հող լցնել փոսի մեջ։

Խեղճ իշուկը տեսնելով, որ հող են լցնում իր գլխին, հասկացավ մարդկանց վատ նպատակները և սկսեց ավելի աղիողորմ ու հուսահատ կերպով զռալ։ Բայց հանկարծ, ի մեծ զարմանս բոլորի, իշուկը լռեց և փոսի խորքից այլևս ոչ մի ձայն դուրս չէր գալիս։ Մի որոշ ժամանակ անցավ և ոչ ոք սիրտ չէր անում նայելու փոսի մեջ, մինչ շարունակում էին բահերով հող լցնել։ Ի վերջո, գյուղացին նայեց փոսի մեջ և շատ զարմացած մնաց այն բանի համար, որ տեսավ. երբ հողը թափվում էր իշուկի գլխին ու մեջքին, նա պարզապես թափ էր տալիս իրեն, հողը վար նետում և ինքը բարձրանում հողի վրա։

Որքան ավելի էին գյուղացիները հող թափում իր գլխին, այնքան ավելի էր իշուկը վեր բարձրանում և մոտենում փոսի եզրին։ Բահ առ բահ, սանտիմետր առ սանտիմետր, իշուկը կարողացավ մի ոստյունով դուրս ցատկել փոսից և սկսեց ուրախ զվարթ ցատկոտել այս ու այն կողմ։

– Երբ պատահում է, որ կյանքը մեզ նետում է սև ու խորը մի փոսի մեջ, այդ փոսից ավելի ուժեղացած դուրս գալու գաղտնիքը մեր գլխին թափվող հողը մեր ոտքերի տակ նետելն է և մի քայլ դեպի վեր կատարելը։ Մեր խնդիրներից յուրաքանչյուրը կդառնա մի աստիճան, որ կառաջնորդի մեզ դեպի ելքը։ Ամենադաժան ու ամենասոսկալի պահերին անգամ կարող ենք կրկին ոտքի կանգնել, մեր ուսերի ետևում թողնելով բոլոր խնդիրները, նույնիսկ եթե ոչ ոք մեզ օգնության չի հասնում։

Անհայտ Հեղինակ

Տեր Մաշտոց  քահանա Ղազարեանի հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ