19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Սորոսի» դրամաշնորհով. սկանդալային հայտարարություն ուսանողական պայքարի շուրջ

Մեզ հասած տեղեկություններով՝ Հանրային օրակարգ ՀԿ-ն Սորոսի հիմնադրամից ստացել է 20 հազար դոլար դրամանորհ, որպեսզի վարկաբեկի, պայքարի Ազգ-բանակ հայեցակարգը. այսօր խորհրդարանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Նրա խոսքով՝ դրամաշնորհի պահանջներից է, որ ուսանողների մեջ ձևավորվեն ըմբոստացողներ, ապա ձևավորվեն ֆոկուս խմբեր: «Այնպես որ, այն ամենը, որ մենք տեսնում ենք, Սորոսի պահանջն է»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ օրենքով առաջարկվում է վերացնել ակադեմիական տարկետումը, ինչի դեմ պայքարում են մի շարք ուսանողներ, ովքեր դասադուլ են անում այս պահին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ