19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է փոխվել աղմկահարույց նախագծում. ներկայացվում է խորհրդարանում

Ազգային ժողովը սկսել է երկրորդ ընթեցմամբ քննարկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագիծը:
Հիմնական զեկուցող Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը նշեց, որ հաշվի առնելով նախագածի նկատմամբ հանրային հետաքրքրությունը՝ նախագծում մի շարք նորամուծություններ են մտցվել: «Փոփոխությունները նպատակ ունեն՝ լուծելու տարիների ընթացքվում կուտակված տարբեր խնդիներ՝ պաշտպանության համակարգում, գիտակրթական ոլորտում, պահեստազորի հարցերում, զիվորական պատրաստության և ամենակարևորն է՝ սոցիալական արդարության և ծառայության նկատմամբ հավասարության սկզբունքների վերաարժեվորման հետ»:

Մասնավորապես պարտադիր զինվորական ծառայություններրի հիմքերի ցանկից հանվել է գիտական աստիճան ունենալու հիմքով պարտադիր ծառայությունից ազատվելու իրավունքը: Միաժամանակ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ասպիրանտուրայում սովորելու կապակցությամբ արդեն տարեկտում ստացած անձանց համար իրավունքը պահպանումվում է մինչև 20թ:
Ուսումը շարունակելու համար տարեկտման իրավունքը փոխվել է նպատակային ուսման համար տարկետման իրավունքով:
Նշենք, որ ըստ օրենքի նախագծի՝ սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք չունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է՝
1) առողջական վիճակի պատճառով.
2) ընտանեկան պայմաններից ելնելով:
3. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև նպատակային ուսումնառության համար՝
1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող քաղաքացուն՝ եթե նա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու եւ ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին: Սույն կետի համաձայն քաղաքացուն տարկետում տրվում է մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավել, քան նրա 26 տարին լրանալու օրը,
2) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողին: Սույն կետի համաձայն քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավել, քան նրա 19 տարին լրանալու օրը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերում քաղաքացուն տարկետում տալու եւ տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն տրված տարկետման ժամկետի ավարտից հետո շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչելիս՝ քաղաքացու առողջական վիճակի փորձաքննությունն իրականացվում է պարտադիր զինվորական ծառայության ենթակա պահեստազորի սպաների փորձաքննության համար սահմանված կարգով, ինչպես նաեւ նշված քաղաքացուն ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրվում է սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված հիմքերի առկայության դեպքում:
5. Քաղաքացուն կամ քաղաքացիների կատեգորիաների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմք ունեցող կամ այդ հիմքով տարկետում ստացած, ինչպես նաեւ սույն հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերի համաձայն տարկետում ստացած քաղաքացին կարող է իր դիմումի համաձայն հրաժարվել տարկետման իրավունքից եւ սույն օրենքով սահմանված կարգով զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ