18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«3G-ն անջատված չի եղել, դրանից է եղել»

«Հեռախոսս փչացած է եղել, տեխնիկական խնդիր է եղել, 3G-ն անջատված չի եղել, դրանից է եղել»-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումները, թե ինքը պետական բյուջեի միջոցների հաշվին շուրջ 2 միլիոնի հեռախոսով խոսել է:

Ըստ մամուլի՝ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս տարվա մայիսին իր ծառայողական բջջային հեռախոսով 2 մլն դրամի զանգեր է արել, և դա վճարել է պետբյուջեից: Նա հերքեց լուրերը, թե ինքը այդ հեռախոսով զրուցել է իր որդու հետ, ով գտնվել է Չինաստանում, որդու հետ խոսել է what is up-ով:

Հարցին, թե չի՞ պատրաստվում սեփական միջոցներից փոխհատուցել, քանի որ իր մեղքով է եղել, Նաղդալյանը պատասխանեց, որ իրեն նման պահանջ չի ներկայացվել.

«Եթե այդպիսի պահանջ ներկայացնեն, կփոխհատուցեմ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ