18 Նոյեմբերի, Saturday, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Ռուսաստանը խաղեր է տալիս, որպեսզի զիջե՞նք Ղարաբաղը. 168 Ժամ

7163

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ իրենք Ռուսաստանից գնել են «S-400» տիպի ռուսական ՀՕՊ համակարգերը: Իսկ Թուրքիայի վարչապետը նշել է, որ «S-400»-ների ձեռքբերումը Թուրքիայի համար ոչ թե ընտրություն էր, այլ անհրաժեշտություն: ՆԱՏՕ անդամ երկրները կոշտ դիրքորոշում ունեն այս հարցում։

Թերթը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանից հետաքրքրվեց, թե այս գործարքն ի՞նչ նպատակ է հետապնդում, արդյո՞ք սրանով ռուս-թուրքական հարաբերություններն ավելի են խորանում։

Քաղաքագետը չի կարծում, թե դրանով ռուս-թուրքական հարաբերությունները խորանում են.

«Ժամանակը ցույց է տալիս, որ ՌԴ-ի և Թուրքիայի միջև լուրջ հակասություններ կան։ Այդ հակասությունները տարբեր ոլորտներում են։ Երբ Թուրքիան ինչ-որ ժամանակ առաջ խոսեց «S-400»-ների ձեռքբերման մասին, նա նաև ուներ սպասելիքներ, օրինակ, որ Ռուսաստանը լիովին կվերացնի այն սանկցիաները, որոնք կիրառեց Թուրքիայի դեմ։ Թուրքիան սպասում էր, որ նաև Արցախի հարցում Ռուսաստանն ինչ-որ զիջումների կգնա։ Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ օրակարգում Արցախի հարցն է։ Հակասություններ կան նաև Սիրիայի հարցում, օրինակ՝ Սիրիայի քրդերի մասով։ Այսինքն՝ մի քանի կարևոր հարցերում Թուրքիան լուրջ հակասություններ ունի Ռուսաստանի հետ»։

Ըստ նրա՝ Թուրքիան «S-400»-ը գնեց, որպեսզի Ռուսաստանն էլ ինչ-որ զիջումների գնա, բայց դա տեղի չունեցավ. «Թուրքիային այդ զենքը պետք չէ, ուղղակի իրենք քայլ արեցին, բայց Ռուսաստանից բան չստացան։ Թուրքիան հիմա լուրջ բանակցությունների մեջ է  Ֆրանսիայի և Իտալիայի հետ՝ համատեղ ՀՕՊ համակարգ ստեղծելու վերաբերյալ։ «S-400»-ների ձեռքբերումը նաև Արևմուտքին շանտաժ անելու ձև էր, որը ևս չանցավ։ Թուրքերն Արևմուտքին ասում են՝ տեսեք՝ դուք մեզ չեք աջակցում, քննադատում եք, որ մարդու իրավունքների հարցում վիճակը վատ է, չեք աջակցում քրդերի հարցերում, մենք ՌԴ-ի հետ կհամագործակցենք. դա չստացվեց»։

Հարցին՝ որոշ փորձագետներ ասում են, որ Թուրքիան կարող է «S-400»-ները տրամադրել Ադրբեջանին, որն էլ իր հերթին՝ դրանք կկիրառի Արցախի դեմ, արդյո՞ք նման սցենարը հավանական է, Ստեփան Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Դա հավանական է։ Ես չեմ բացառում, որ լուրջ աղմուկ կբարձրացնի հենց Արևմուտքը, բայց դա հավանական է, քանի որ այդ զենքն ամերիկյան չէ, որ Ամերիկան թույլ չտա Թուրքիային՝ փոխանցել այն Ադրբեջանին, կամ ՆԱՏՕ-ինը չէ։ Դա Ռուսաստանից է գնված, իսկ Ռուսաստանը ոչ մի սահմանափակում չի դնում, ուրեմն՝ այո, շատ հավանական է, որ այդ զենքը կհայտնվի Ադրբեջանում։ Զուտ ռազմատեխնիկական տեսանկյունից՝ պարզ է, որ այդ զենքը Թուրքիային պետք չէ, և շատ հավանական է, որ այն կփոխանցեն Ադրբեջանին»։

Քաղաքագետն ընդգծեց՝ նորություն չէ, որ ռուս-թուրքական գործարքներն ի վնաս Հայաստանի են արվում. 100 տարի առաջ էլ էր այդպես. «Տարբերությունն այն է, որ հիմա Հայաստանը մի փոքր պատրաստ է դիմադրելու։ Ինտելեկտուալ պոտենցիալ կա, և հասկանում ենք, որ Ռուսաստանն ինչ-որ խաղեր է տալիս Թուրքայի հետ, կամ՝ հակառակը։ Պատմությունը ցույց է տալիս, ռուս-թուրքական կարճաժամկետ ալյանսները մեզ համար վտանգ են ներկայացնում։

Եվ նորից եմ կրկնում, որ Թուրքիան հայտարարում էր, թե Էրդողան-Պուտին հանդիպման օրակարգում Արցախի հարցն է. ի՞նչ կապ ունի Արցախի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի հետ, թող իրենց օրակարգն ունենան։ Թուրքիան ուզում է վերջնական որոշել՝ Ռուսաստանը կգնա՞ նրան, որ թուլացնի մեզ, որպեսզի զիջենք Ղարաբաղը։ Ես համոզված եմ, որ չստացան վերջնական պատասխան, դրա համար նորից վերադառնում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը»։

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ