25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այ Կարեն Կարապետյան, ի՞նչ գործ ունեիր համազգային հանցագործության հետ. Ժամանակ

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ նոյեմբերի 8-ին ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցությանը: Սերժ Սարգսյանն ասել է, որ մինչև 2040 թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է: Բագրատ Ասատրյանի խոսքերով՝ այն վիճակում, որում հայտնվել ենք, այլ կերպ անվանել, բացի ժողովրդագրական ճգնաժամից, հնարավոր չէ:

«Վերջին տասնամյակի ընթացքում արտագաղթը գնալով ստանում է ավելի ծավալուն և չնվազող տեսք: Դրան գումարում ենք ժողովրդագրական խորքային գործընթացներ: Մասնավորապես, վերջին երեք-չորս տարիների ընթացքում գտնվում ենք մի վիճակում, երբ ծնելիության մակարդակի նվազում է, մահացողների թվի աճ, և բանը բանից անցած է, և պաշտոնյաները պետք է այս խնդրին անդրադառնան»,- հավելեց Բագրատ Ասատրյանը: Սակայն նրա խոսքերով՝ այդպիսի խորհրդակցությունները մեկ նպատակ են ունենում՝ խնդիրը կոծկելու:

Բագրատ Ասատրյանի խոսքերով՝ այս իշխանությունը չի կարող 2040 թվականին չորս միլիոն բնակչություն ապահովել, և այս իշխանությունը հասարակությանը որակական առաջարկ չունի անելու. «Մեզ պետք է հեղափոխություն, որակական փոփոխություն՝ նախ և առաջ մեր մտածելակերպի: Սա ոչ պակաս վերաբերում է նաև այդ իշխանավորներին, իրենք պետք է հասկանան, որ այս ձևերով չեն կարող առաջընթաց ապահովել: Քաղաքական մարմինը մինչև վերջ աբսուրդի հասցնող ապաքաղաքականացվել է»,- ասաց նա:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ