25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայկական գորգերը՝ Ջեքուիզ Քադրիի հավաքածուում. մշակույթի նախարարությունը կվրիպի՞. Ժողովուրդ

Արեւելյան գորգերի ավստրալացի կոլեկցիոներ Ջեքուիզ Քադրիի հավաքածուում, ձեռքից ձեռք փոխանցվելով տեղ են գտել հայկական գորգեր, որոնք այս տարի դրվել են աճուրդի։ Հավաքածուի յուրահատուկ

նմուշներից մեկն, օրինակ, հայ գրող Գրիգոր Զոհրապի պատկերով գորգն է, որն, ըստ Մարկ Քեշիշյանի, գործվել է պատմական Հայաստանի Սվազ քաղաքում Բեդուկյանների կողմից, մինչեւ 1909 թվականը։ Օրաթերթին հայտնի դարձավ որ ՀՀ մշակույթի նախարարությունը գորգերը ձեռք բերելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել մինչ այս։ Այնինչ՝դրանց պատմական նշանակությունը հայերիս համար բավական մեծ է։ Չի բացառվում, որ մինչ մենք որոշենք ձեռք բերել անգին այդ նմուշները, մեր հարեւան Թուրքիան մեզնից առաջ ընկնի եւ, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, գնելուց հետո այն ներկայացնի որպես ազգային արժեք։ Մինչդեռ այդ նմուշը ցեղասպանության դաժան օրերով անցնելով՝ պահպանվել է։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ