25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այդ գործընթացից հետո շատերը կկորցնեն իրենց աշխատանքը. Հայկական Ժամանակ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցների մեջ ատեստավորմւսն գործընթաց է սկսվել։ Թերթի տեղեկություններով, ատեստավորման պրոցեսը այնքան էլ դյուրին չէ Աժ-ի հնաբնակների համար, քանի որ մեծ է վտանգը, որ այդ գործընթացից հետո շատերը կկորցնեն իրենց աշխատանքը։

Վերջիններիս կփոխարինեն նախագահականից կրճատվողները։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ ամենը կոորդինացնում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը։ Բացի դա այժմ Աժ-ի մի շարք աշխա­տակիցների հետ խզվում են աշխատանքային պայմանագրերը եկող տա­րի նորը կնքելու նպատակով։

Այդ դեպքում էլ Աժ-ի ուռճացված աշխատակազմից բազմաթիվ մարդիկ կազատվեն աշխատանքից։ Այս տեղեկությունները ստուգելու համար թերթից զրուցել են Աժ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի հետ։ «Օրենքով 3 տարի եւ ավելի աշխատած պետական ծառայողները պարտադիր պետք է անցնեն ատեստացիա։ Սա օրենքի պարտադիր պահանջ է Մնացած խոսակցությունները, ասեկոսեները մեկնաբանելու անհրաժեշտություն չկա»,– ասաց նա։ Ճշգրտմանը, թե ատեստացիան Աժ-ի բոլոր աշխատակիցների՞ն է վերաբերվում, Բաբայանը պատսւսխանեց. «Յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ բոլոր պետական ծառայողները պետք է անցնեն ատեստացիա»։

Անդ­րադառնալով այն տեղեկությանը, որ 2018 թ. հունվարի 1-ից պետք է խզվեն աշխատակիցների հետ կնքված պայմանագրերը, վարչության պետն ասաց, որ պետական ծառայողները պայմանագրային աշխատա­կիցներ չեն, այլ՝ օրենքի ուժով աշխատողներ են. «Եթե նկատի ունեք տեխնիկական աշխատողներին, կարող է իրենց վերաբերել։ Պետական ծառայողների հետ պայմանագրեր կնքելու անհրաժեշտություն չկա, բայց բոլոր այն պայմանագրերում, որոնցում անհրաժեշտություն կա կատարել փոփոխություն, դրանք պետք է կատարվեն։ Այսինքն, կան որոշակի աշխատող­ներ, որոնց հետ պայմանագրերի վերակնքում է նախատեսվում, հաշվի առ­նելով օրենքով սահմանված որոշակի փոփոխությունները»։

Հարցին, թե որոշ փոփոխությունները ի՞նչ դեպքեր են, Արսեն Բաբայանն ասաց, որ յուրաքանչյուրի մոտ առանձին դեպքեր կարող են լինել։ «Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ կատարվում են աշխատակազմի օպտիմալսւցման աշխատանքները։ Նաեւ կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում։ Այդ ամենի շրջանակներում որոշակի աշխատողների մոտ անհրաժեշտություն կլինի որոշակի փոփոխությունների»,– եզրափակեց Հանրային կապերի վարչության պետը։ Նշենք, որ 2018 թ. նախատեսվում է պետական ապարատում կրճատել շուրջ 5500 աշխատատեղ։ Կառավարման նախագահական համակարգի վերացմանը զուգահեռ էական կրճա­տումներ են սպասվում հենց նախագահականում։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ