24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աշուղին մատուցված հուզիչ անակնկալը /տեսանյութ/

Ռազմահայրենասիրական հայտնի երգերի հեղինակ աշուղ Ռազմար Սասունցին 65 տարեկան է: Ժողովրդի հոգսով և ուրախությամբ ապրող աշուղի ծննդյան տարեդարձը իսկական տոնի վերածվեց:  65 ամյա հոբելյարի  ծննդյան տարեդարձը նշվեց շքեղ համերգով: Ռազմար Սասունցուն շնորհավորելու էին եկել հայտնի և սիրված երգիչ երգչուհիներ:

Բայց ամենամեծ անակնկալը մատուցեցին «Եղիցի Լույս Կույրերին» բարեգործական հասարակական կազմակերպության «Լույս» երգչախմբի սաները, որոնք հենց դահլիճում սկսեցին երգել աշուղի հայտնի երգերից մեկը՝ «Անցնինք Սասուն, մդնինք Վան»:

Դահլիճում գտնվողները սկսեցին ձայնակցել, ապա բեմ բարձրացան:

Աշուղը դժվարությամբ էր զսպում իր հուզմունքը: Նա երախտապարտ է իրեն ծնած ու թև տվող ժողովրդին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ