20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սթրեսներ, հուզական դաշտ. ինչը կարող է շաքարային դիաբետ առաջացնել

Հոգեբանական գործոնները նշանակալի դեր ունեն  շաքարային դիաբետի զարգացման գործում. կարծում է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ. դոցենտ Սոնա Հարությունյանը:  

Ըստ նրա՝ հոգեբանական գործոններից մեծ նշանակություն ունեն  տևական սթրեսները, բացասական հույզերի կուտակումը,  դրական հույզերի պակասը, վիրավորանքը, ինքնամեղադրումը, դեպրեսիան: «Հետաքրքրական է, որ հուզական ոլորտն է սերտորեն կապված շաքարային դիաբետի առաջացման հետ, բայց  նաև գոյություն ունի պատճառահետևանքային սերտ կապվածությունը: Այսինքն՝ տևական սթրեսները, օրինակ՝ կենցաղային սթրեսները, որոնք տևական են, 20-25 տոկոս հավանականություն են  ապահովում դիաբետի առաջացման համար, բայց որպես դիաբետի ախտորոշում ևս կարող է սթրեսային վիճակ ամրապնդել մարդու մոտ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Հաջորդ սերտ կապն, ըստ նրա՝ դեպրեսիա և դիաբետ կապն է: 
Հոգեբանը նշեց, որ ներկայումս շատ ընդունված է բժշկական մոտեցումը: «Հաճախ  շեշտը դրվում է սննդակարգային և  դեղորայքային մոտեցման  վրա, սակայն դիաբետիկի համար շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել նրա հուզական ոլորտին»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ