20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Փոխգործակցություն-2012” համատեղ զորավարժությունն ավարտված է /ֆոտո/

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության եզրափակիչ փուլը` մասնակից բոլոր ստորաբաժանումների ամբողջական ներգրավմամբ:

«Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը, զորավարժության մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների, ՀԱՊԿ քարտուղարության, Միավորված շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ, ԱՊՀ, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի դիտորդներ, ԿԽՄԿ ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:

Զորավարժության ուսումնական նպատակներն էին համատեղ գործողության ընթացքում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՀԱՊԿ ՕԱՀՈւ) հրամանատարության և շտաբի պլանավորման և զորքերի ղեկավարման գործնական հմտությունների կատարելագործումը, ՀԱՊԿ ՕԱՀՈւ զորախմբերի, ուժային միավորումների և հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև գործողությունների համադրումը և փոխգործակցության ներդաշնակումը, ՀԱՊԿ ՕԱՀՈւ անձնակազմի  բարոյահոգեբանական ու ֆիզիկական պատրաստության մակարդակի ամրապնդումը, դաշտային պայմաններում գործնական հմտությունների կատարելագործումը: Բացի ուսումնական նպատակներից, հրամանատարության առջև դրված էին նաև հետազոտական բնույթի խնդիրներ, որոնց ուսումնասիրմամբ և վերլուծությամբ հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել զորակազմերի վերախմբավորումը, ՀԱՊԿ շրջանակներում նախապատրաստել և իրականացնել համատեղ գործողություններ:

«Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության եզրափակիչ փուլի ընթացքում մասնակից պետությունների օդադեսանտային և աէրոմոբիլային խմբերը, մոտոհրաձգային ստորաբաժանումները, հրետանին, ավիացիան` նաև հայկական արտադրության անօդաչու սարքերը, հատուկ նշանակության ուժերը և այլ ստորաբաժանումները կատարել են զորավարժության սցենարով նախատեսված բոլոր խնդիրները, որոնք զարգանում էին մի քանի ուղղությամբ` պետական սահմանի պաշտպանություն, գրոհայինների խմբերի չեզոքացում,  ահաբեկչության կանխարգելում, հակահարձակում, խաղաղ բնակակչության և գերիների ազատ արձակում, առաջին բուժօգնության ցուցաբերում, փրկարարական աշխատանքեր, քիմիկան և այլ տեխնածին վտանգների կանխարգելում, հումանիտար օգնության ցուցաբերում քաղաքացիական բնակչությանը և այլն: ՀԱՊԿ ՕԱՀՈւ զորախմբի համատեղ հատուկ գործողություններ արդյունքում պետական սահմանը հատած պայմանական հակառակորդի ստորաբաժանումների ագրեսիան զսպվել է, հակառակորդ ստորաբաժանումները ջախջախվել են և հետ շպրտվել, պետական սահմանը վերականգնվել է:

Զորավարժության արդյունքներն ամփոփվել են զորավարժության ղեկավարության կողմից: Արդյունքների համաձայն` ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը համադրված և համաձայնեցված գործողություններով ապացուցեցին, որ կարող են դիմակայել ցանկացած սպառնալիքի և համարժեք պատասխան տալ հակառակորդին:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությանը մասնակցում էին ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ 2000 զինծառայողներ, կիրառվել է 500 միավոր տեխնիկա, 50 միավոր հրետանի, 200 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 1500 հրաձգային զենք, մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ