19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անկարան հայ-թուրքական սահմանի տեսախցիկների միջոցով միջազգային հանրությանն է դիմում

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն ասում է, որ Թուրքիան նոր չէ, որ տեսախցիկներ է տեղադրում իր սահմաններին, սակայն սովորաբար դա անում է այն երկրների հետ սահմանին, որոնք ահաբեկչական են: Նման կերպ, ըստ թուրքագետի, Անկարան փորձում է Հայաստանը որակել որպես ահաբեկչական երկիր: Հիշեցնենք, Թուրքիան Հայաստանի հետ սահմանին՝ Կարս նահանգի հատվածում տեղադրած տեսախցիկներն արդեն փորձարկել է:

«Իհարկե, Թուրքիան հասկանում է, նա շատ լավ է հասկանում, որ Հայաստանից այդ առումով ոչ մի վտանգ էլ չկա, սակայն այս քայլը տրամաբանված է նրանց կողմից, փորձում է սևացնել Հայաստանը միջազգային հանրության առջև: Տեսնում է, որ այստեղ տուրիզմն է զարգանում, հակաքայլեր է ձեռնարկում: Նկատեմ նաև, որ Սիրիայի հետ սահմանին տեսախցիկներ տեղադրելուց բացի «անվտանգության պատ» կառուցվեց, բայց խիստ կասկածում եմ, որ  Հայաստանի հետ էլ դա լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Չաքրյանը:

Մեկ այլ միտում էլ թուրքագետն առաձնացրեց. «Թուրքիա-Սիրիա սահմանին գտնվող Աֆրին նահանգը Սիրիայի դեմոկրատական ուժերի ազդեցության տակ է: Եվ Աֆրինում քրդական ուժերի, և «Ջեբհաթ ան-Նուսրայի» միջև ընթացող կռիվներում Ռուսաստանն աջակցում է քրդերին: Սա էլ Թուրքիայի դժգոհությունն է առաջ բերում, որովհետև նրանք էլ «Ջեբհաթ ան-Նուսրային» են օժանդակում»:

Թուրքական իշխանությունները հայ – թուրքական սահմանի Կարսի հատվածում անվտանգության տեսախցիկներ են տեղադրել: Կարսի նահանգապետարանի հաղորդագրության համաձայն` օգոստոսի 3-ից տեսախցիկների մոնտաժման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ փորձարկման և գործարկման գործընթացը դեռ շարունակվում է, փոխանցում է CNN Türk-ը:

Նախագիծը 2 միլիոն 880 հազար թուրքական լիրա է արժեցել: «Ծրագրի նպատակն է առավել անվտանգ դարձնել Թուրքիա – Հայաստան սահմանի Կարսի հատվածը և կանխել ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող միջադեպերը», – ասված է պաշտոնական հայտարարության մեջ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ