29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մոսկվայի հայերը Արմեն Ջիգարխանյանին շքեղ բնակարան են նվիրել

4d2c84849b04f9abb2f62e33f1d105e3-600x416

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, ով երիտասարդ կնոջից հեռանալուց հետո մնացել էր առանց անշարժ գույքի, բնակարան է նվեր ստացել Մոսկվայի հայ գործարարներից։ Այն գտնվում է իր թատրոնից ոչ հեռու՝ Մոսկվայի հարավարևմտյան Վորոբյովի գորի տեղանքում։

Բնակարանում ստեղծված են բոլոր պայմանները՝ 82-ամյա արտիստի հարմարավետ կյանքի համար։ Արված է շքեղ վերանորոգում, բնակարանը հիանալիորեն կահավորված է և հագեցված տեխնիկայով։

Դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, ասել է, որ Ջիգարխանյանն արդեն իր նոր բնակարանում է ապրում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտիստի կողմից գնված 3 բնակարանները ձևակերպված են նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի անունով։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ