23 Սեպտեմբերի, Կիրակի, 2018

Հավատարմություն

11212-1-

Հավատքի կարևոր դրսևորումներից է հավատարմությունը. հավատարմություն` անկախ ամեն ինչից: Մարդու կյանքը կարող է փոփոխական զգացումներով և իրողություններով կազմված լինել:

Օրինակ` երբ խնդիր է դրվում մեր առաջ՝ եկեղեցի գնա՞լ, թե՞ ոչ, ես դրա կարիքն ունե՞մ: Այս դեպքում երկու մոտեցում կա: Ոմանք հայտարարում են, թե պետք չէ գնալ, քանի որ քահանաները վատն են, նրանց պետք չէ հավատալ:

Իսկ եթե մարդը այս գայթակղությունը հաղթահարում է, ապա դրան հետևում է մեկ ուրիշը. «բայց չէ՞ որ եկեղեցի սրբությամբ պիտի գնալ, իսկ դու մեղավոր ես և անարժան, արդյո՞ք քեզ կընդունեն»:

Հավատարմությունը ուղղված է ոչ թե մեր անձին, այլ` Աստծուն: Այո, արժանի չենք, քահանաներն էլ իդեալական չեն, սակայն Աստված է, Ով անփոփոխ է, Որին պետք է հավատարիմ մնալ և հավետ փառաբանել։

Տեր Եսայի քահանա Արթենյան

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ