19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մայրը 2 երեխաների հետ ցած է նետվել այրվող բնակարանի պատուհանից

Ռուսաստանի Կամչատկայի Անադիր քաղաքի շենքերից մեկում նախօրեին հրդեհ է բռնկվել:  HTB-ի փոխանցմամբ՝ 3-րդ հարկի բնակարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կա 7 տուժած, որոնց մի մասը հարևան բնակարաններից են և հոսպիտալացվել են շմոլ գազի թունավորում ախտորոշմամբ:

Հրդեհի ժամանակ բնակարանի բնակչուհին իր 2 երեխաների հետ՝ 3 և 12 տարեկան, ցած է նետվել 3-րդ հարկից, ինչի հետևանքով նրանք մարմնական ծանր վնասվածքներ են ստացել և այս պահին գտնվում են հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ընտանիքի հայրը չի տուժել, սակայն այս պահին գտնվում է հոգեբանների հսկողության տակ:

Տեղեկություններ են տարածվել, որ բնակարաններից պատուհանից Մոլոտովի կոկտեյլ է ներս շպրտվել և բնակարանում հրդեհ է առաջացել, սակայն Անադիրի իրավապահ մարմինները տեղեկությունը չեն հաստատում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ