25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ ժողովրդագրական փոփոխություն կարող է լինել նման երկրում, եթե, իհարկե, խոսքը համաշխարհային բոմժերին մեր երկիր տեղափոխելու մասին չէ

<Աշխարհում նույնիսկ փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրները ունենում են ժողովրդագրական թռիչքներ>,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ խոսելով միրնչև 2040 թվականը Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու նախագահի հայտարարության մասին: Միաժամանակ, Խառատյանը նշեց, որ այլ երկրներում բնակչության աճի խնդիրը լուծելու համար լուրջ քայլեր են կատարվում, իսկ Հայաստանում ոչ թե լուրջ, այլ ընդհանրապես քայլեր չեն կատարվում: 

<Կառավարության կողմից, իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից հայտարարություններ արվում, որ երկիրը ծաղկում է, զարգանում է, սակայն սոցիալական ոչ մի խնդիր չի լուծվում իրականում: Մենք նույնիսկ քիչ, թե շատ նկատելի զարգացում ու փոփոխություններ չենք տեսնում, այլ հակառակը>,-ասաց նա:

Ազգագրագետը շեշտեց՝ բյուջեից աշխատավարձ ստացողների թիվ է  կրճատվում: <Ի՞նչ ժողովրդագրական փոփոխություն կարող է լինել նման երկրում , եթե իհարկե խոսքը համաշխարհային բոմժերին մեր երկիր տեղափոխելու ծրագրի մասին չէ, եթե բարեփոխումներ իսկապես չլինեն>,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ