20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մի հարամեք ծրագիրը». Ծառուկյանը փեսային է հանձնարարել. Հրապարակ

Երեկվանից ՊԵԿ-ը կրկին «մուտք» է գործել «Առինջ մոլ»: Հիշեցնենք, որ նախորդ անգամ «մոլի» աշխատողների և հարկային տեսուչների միջև առճակատում էր տեղի ունեցել: Այժմ Բրյուսելից վերադարձած Գագիկ Ծառուկյանը «հարցը լուծելու» առաջադրանք է տվել փեսային` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, ով ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի մանկության ընկերն է. Հարությունյանը ևս ծնվել է Կոտայք գյուղում:

Ծառուկյանական կողմը կարծում է, որ «Առինջ մոլում» լուրջ սոցիալական խնդիր է լուծվում՝ ոչ միայն աշխատատեղերի, այլև տաղավարները 3 տարի անվճար շահագործելու առումով, ուստի «պետք չէ հարամել սոցիալական ծրագիրը` հաշվապահության մեջ քաշելով օրվա հաց վաստակողներին»: Իր հերթին ՊԵԿ-ը մատնանշում է նույն այդ «մոլի» առևտրականների թանկարժեք մեքենաները, ոչ վատ կենցաղը։ Ի դեպ, Ծառուկյանի օբյեկտներում ՊԵԿ-ը ոչ թե տոտալ ստուգումներ է իրականացնում, այլ «նայում են միայն կանյաչնին»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ