19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գագիկ Հարությունյանի գեղեցիկ հեռացումը. Հրապարակ

Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրա­կանության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որո­շումն ինչ-որ առումով նման էր սառը ցնցուղի: Ինչ-ինչ, բայց նման որոշում ՍԴ նախագահից ՀՀ քաղաքացիների մեծ մասը չէր սպասում: Ըստ որում՝ ՍԴ վճիռներին քիչ թե շատ ծանոթ մարդկանցից մեկը զարմանքով նշեց, որ սա այն դեպքերից է, երբ ՍԴ որո­շումը շատ հստակ էր ու քողարկված չէր միայն Սահմանադրական դատա­րանի անդամների ու «նեղ մասնագետների» մի փոքր խմբին հասանելի եզրույթների, մեկնաբանությունների տակ, որոնք կարդալիս հասարակ մահկանացուն ոչինչ չի հասկանում ու միայն, ինչպես հայտնի հրեական անեկդոտում, մտածում է՝ «որտեղ են ուզում քցած լինել»:

ՀԳ. Ակնհայտ է, որ ՀՀԿ քաղաքական կոնյունկտուրայի լավա­գույն ավանդույթներին բաջածանոթ Մամիկոն Ասլանյանը ևս հաս­կանում է, որ Հայաստանի նման երկրի Սահմանադրական դատա­րանը պատահաբար նման որո­շումներ չի կայացնում: Հասկանում է նաև այն, որ սրանով իշխանու­թյունը մի քանի խնդիր է լուծում՝ մի կողմից կտրում է Վանաձորի ճգնաժամի հետևանքով առաջա­ցած գորդյան հանգույցը (բաջատեղյակները գիտեն, թե այս հարցը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից որքան արյուն է տարել, բայցև չի լուծվել՝ չնայած ամենաբարձր օղակներում տրված խոստումներին, որ խնդիրը կկարգավորվի): Մյուս կողմից՝ ՍԴ հեռացող նախագահին (որի 70-ամյակը 2018 թ. մարտին լրանում է) հնարավորություն է տալիս ՍԴ- ում պաշտոնավարման 25 տարին ամփոփել գեղեցիկ հեռացումով:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ