29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Տա Աստված, որ պայմանագիրն ստորագրվի

արարատ զ

«Հայաստանի հանրապետությունը հստակ տրամադրված է  վերջնական ստորագրել այդ համաձայնագիրը, և ամեն ինչ դրա համար արվել է» Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը՝ խոսելով նոյեմբերի 24-ին նախատեսված Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրման հավանականությունից:

«Անսպասելի մի բան կարող է ի հայտ գալ, կարելի է  ենթադրել, բայց չմոռանանք, որ Եվրոպական միությունը ևս շահագրգիռ է, որ այս համաձայնագիրը ստորագրվի»,-շարունակեց նա:

Պատգամավորն ընդգծեց՝ այս փաստաթուղթն արդեն իսկ նախաստորագրված է, նրա վերջնական վավերացումն է տեղի ունենալու, իսկ Հայաստանն ու Մոսկվան ժամանակ ունեցել են այն քննարկելու:

Ըստ նրա՝ ամեն դեպքում ցանկանալի կլիներ, որ լիներ ասոցացման համաձայնագիր, բայց արձանագրում է, որ սա Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր շրջափուլ է լինելու:  «Տա Աստված, որ պայմանագիրն ստորագրվի, հակառակ դեպքում մենք շատ բան կկորցնենք, առաջին հերթին մեր միջազգային համբավը վտանգի տակ կհայտնվի»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ