17 Հուլիսի, Երեքշաբթի, 2018

Վանաձորի քաղաքապետը չի պատրաստվում հրաժարական տալ

14707906_10210668419490472_239383739950758204_o

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տեղյակ է քիչ առաջ Սահմանադրական դատարանի հրապարակած վճռից: «Ազգային ժողովին ժամկետ են տվել մինչև մարտի 31-ը, կարծեմ, որ փոխեն օրենքի այդ կետը, որոշակիացնեն 3-րդ կետը իրավազորության մասով, բայց մեր որոշումներն ու նիստերը հակասահմանադրական չեն կարող ճանաչվել, որովհետև մենք այս պահին գործող օրենքով առաջնորդվել ենք գործող օրենսդրությամբ: Այնպես որ, մեր  նիստերի օրինականության մասին չի խոսքը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստանը» դիմել էր ՍԴ, որպեսզի հակասահմանադրական ճանաչվի այն, որ քաղաքապետը փոքրամասնությամբ՝ ավագանու միայն ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ներկայացուցիչներով, նիստ է գումարում, ինչպես նաև բողոքարկվում էր նիստերի ընթացքում ընդունված որոշումների ոժի մեջ լինելու իրավունքը: Սահմանադրական դատարանն ըստ էության բավարարեց ԼՀԿ-ի դիմումը: Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն, ում եղբայրը, հիշեցնենք, քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանն է, ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ արդեն գնդակն իշխանության դաշտում է, և եթե նիստերն անօրինական են համարվում, սա նշանակում է, որ արդեն մեկ տարի ավագանին չի կատարում իր լիազորությունները, քանի որ մեծամասնությունը չի մասնակցում նիստերին, հետևաբար կամ պիտի նոր ընտրություններ լինեն, կամ քաղաքապետը պիտի հրաժարական տա: 

Էդմոն Մարուքյանի այդ հայտարարություններին Մամիկոն Ասլանյանն այսպես արձագանքեց. «Պարոն Մարուքյանը միշտ էլ հայտարարում է, պարոն Մարուքյանը հայտարարում է, թող հայտարարի: Շուտով կստանանք Սահմանադրական դատարանի ամբողջական որոշումը, դրան համապատասխան կտեսնենք՝ հետագա քայլերն ինչպիսին են»:

Հարցին, թե այսինքն՝ այս պահի դրությամբ չի պատրաստվում հրաժարական տալ, այդ մասին չի մտածում, նա պատասխանեց. «Ոչ, այս պահի դրությամբ ՏԻՄ կազմավորման 21-ամյակի միջոցառումներին եմ մասնակցում»:

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ