25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կացին ախպերը հունից դուրս եկավ. Ժողովուրդ

Օֆշորային Կայմանյան կղզիներում գրանցված, Արաբական Միացյալ էմիրություններում գործող «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերությունը «քցել է» Հայաստանի իշխանություններին: Ու երեկ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություը հաղորդագրություն է տարածել տեղեկացնելով,

«ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերությունը պետք է իրականացներ Գավառ-Մեղրի երկաթուղու կառուցումը, բայց պարբերաբար խախտել է պայմանագրով սահմանված բոլոր ժամկետներն ու պարտավորություները, ուստի Հայաստանը ջանքեր Է գործադրելու ընկերությունից անկախ շինարարությունն իրականացնելու համար:

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն. «ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն վերջինիս կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված եւ վերջնաժամկետները, եւ մյուս պարտավորությունների կատարումը: Հաշվի առնելով վերոնշյալը եւ ծրագրի ռազ­մավարական նշանակությունը Հայաստանի համար՝ՀՀ կառավարությունը ջանքեր Է գործադրում իրականացնելու երկաթուղու կա­ռուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերության հետ Հայաս­տանի հարավային երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը կնքել էր դեռ 2013 թ հունվա­րին՝ազդարարելով «Հայաստանի հարավա­յին երկաթուղի» եւ «Հայաստանի արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկի մա­սին: Ըստ այդմ, նախատեսված Էր կառուցել 316 կմ երկարությամբ երկաթուղի Գավառ քաղաքի մոտակայքից՝ Սեւանա լճից արեւ­մուտք ընկած հատվածից մինչեւ Մեղրի, որ­տեղ եւ այն միանալու Էր ՀՀ-ի առկա կենտրո­նական երկաթուղային համակարգին:

«ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ն պարտավորվում է նաեւ իրականացնել անհրաժեշտ շինարարական աշխատանքները՝ծրագրերի ավարտից հե­տո 30 տարի դրանք շահագործելու պայմա­նով: 3 միլիաիդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ այդ ծրագրերը, որպես Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային մի­ջանցքի պակասող օղակ, ապահովելու էին Սեւ ծովի նավահանգիստներից դեպի Պար­սից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ երթուղին: Ասել է, թե «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերությանը նաեւ Իրան-Հայաստան երկաթուղու կա­ռուցման իրավունքն էր վերապահված, այն երկաթուղու, որի շինարարությունն «առաջիկա ամիսներին» սկսելու մասին դեռ 2008թ. հայտարարել էր Սերժ Սարգսյանը, բայց այդպես էլ քարը քարին չի դրվել:

Ու հիմա, փաստորեն, ՀՀ տրանսպորտի նախարարությունը «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերությանը մեղադրում է պայմանագիրն ու ձեռք բերված ողջ պարտավորությունները խախտելու մեջ, եւ անուղղակի խաչ են դնում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի վրա: ճիշտ է, ըստ պաշտոնական հաղորդագ­րության՝ ՀՀ կառավարությունը հայտարա­րել է երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ իրականացնելու ուղղու­թյամբ «ջանքեր գործադրելու» մասին:

Բայց ինքներդ եք հասկանում ջանքեր գոր­ծադրելը դեռ չի նշանակում, որ ամեն ինչ հաջողությամբ կպսակվի, ու ծրագիրը կիրականացվի: Առավել եւս, երբ առայժմ չկա նաեւ որոշակի հստակություն՝ որ ուղղու­թյուններով է կառավարությունը ջանքեր գործադրելու, եւ արդյո՞ք արդեն կան շա­հագրգռված անձինք: Այս տրամաբանու­թյամբ կառավարությունը կարող է տարի­ներով «ջանքեր գործադրել» եւ այդպես՝ մինչեւ մարդիկ մոռանան ծրագիի մասին:

Ի վերջո, նույն ջանասիրությամբ տեւա­կան ժամանակ իշխանություններն այս ծրագրերն իրականացնելու վերաբերյալ համագործակցում էին նույն «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերության հետ, այն էլ՝ բավական ջանասիրությամբ: Բայց տեսանք՝ ինչով վերջացավ համագործակցությունը:

Մի քանի հիշեցում եւս. 2014թ. օգոստոսին պարզ դարձավ որ կառավարության հետ կոնցեսիոն պայմանագիր ստորագրելուց երկու տարի անց «Ռասիա ՖԶԷ»-ն միայն հասցրել է կառավարությանը ներկայացնել նախագծի տեխնիկատնտեսական հիմնա­վորումը: Հետո 2014թ. դեկտեմբերին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին փոխնա­խարար Արթուր Առաքելյանի ղեկավարած պատվիրակությունն էր մեկնել Թեհրան, եւ ինչպես նշել էր Առաքելյանը. «Թեհրան կա­տարած իմ այցի ընթացքում համաձայնա­գիր է նախաստորագրվել, ըստ որի՝ Հայաս­տանում երկաթգծի շինարարության առն­վազն 30 տոկոսի ավարտից հետո Իրանը պարտավորվել է 400 միլիոն դոլար հատ­կացնել մինչեւ Հայաստանի սահման երկա­թուղի կառուցելու համար: Իսկ երրորդ կողմը «Ռասիա ՖԶԷ» ընկերությունն է, որի հետ Հայաստանի կառավարությունը կոնցեսիոն պայմանագիր է կնքել»: Ի դեպ, այս ծրագ­րում ներգրավվել էր նաեւ Չինաստանը. 2015թ. սեպտեմբերին Հովիկ Աբրահամյանի՝ Չինաստան այցի արդյունքում չինական կող­մը սկսել էր ուսումնասիրել, թե որքանո՞վ է հնարավոր ու նպատակահարմար հայ-իրանական երկաթգծի կառուցումը՝չբացառելով իրենց կողմից Ֆինանսավորելու հավանա­կանությունը:

Ընդ որում, չինական կողմն այս ծրագրում ընդգրկվել էր շատ ավելի վաղ 2013թ հունվարին, երբ տեղի ունեցավ երկաթուղային ծրագրերի շնորհանդեսը «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերության գործադիր տնօրեն Ջոզեֆ Բարկովսկին տարածաշրջանային կարեւորության առումով պատմական էր գնահատել կատարվողը:

Ծրագրում ներգրավ­ված Չինաստանի հաղորդակցային ընկերու­թյունը, ընկերության ներկայացուցիչ Հու Բինն ասել էր, թե իրենց համար մեծ պատիվ է ընկերության փորձառությունը ներդնել նաեւ Հյուսիս-հարավ միջազգային միջանցքի մասը կազմող այս ծրագրերում: Բայց, փաստորեն, որոշ ժամանակ անց նաեւ Չինաստանն էր ետ քաշվել:

Հ Գ. Իսկ մինչ այդ, նկատենք, այս ամենը տարօրինակ է «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերությունը սկզբում բավական մեծ ոգեւորությամբ, ակտիվորեն ներգրավվեց երկաթուղու կառուցման ծրագրին. բայց ինչ-որ պահից ետ քաշվեց ու, փաստորեն. անգործունեության մատնվեց՝ Համենայն դեպս, «ՌԱ­ՍԻԱ ՖԶԷ» ընկերությունը երեկ չի արձագանքել ՀՀ տրանսպորտի նախարարության հայտարարությանը. չի պարզաբանել պայմանագրի դրույթնե­րը խախտելու մասին հնչեցված մեղադրանքներին: Ու հիմա դժվար է ասել միգուցե հիմնավոր են շշուկներն այն մասին, որ երկաթուղու կառուց­ման ծրագրի բանակցությունների ժամանակ իշխանությունները բաց տեքստով խոսել են «փայ մտնելու» եւ ծրագրի 10 տոկոսով իրենց վաճառելու մասին. եւ սա դուր չի եկել օտարերկրյա ներդրողներին: Թե, այնուամենայնիվ օֆշորային գոտում գոսճցվսւծ ընկերությունն ինքն է չարաշահել հայկական կողմի վստահությանը ստի­պելով կառավարությանը դիմել կտրուկ քայլերի:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ