25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ են «պատժում» ցմահ դատապարտյալին/տեսանյութ/

«Արդեն երրորդ նիստն է հետաձգվում, որովհետև անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը դատարան չի ներկայանում»,-այսօր` նոյեմբերի 9-ին  Արմավիրի Առաջին Ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի հայցով դատաքննությունից հետո, ասաց Ստեփան Գրիգորյանի շահերի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը։

Ռևազյանը ընդգծեց, որ անկախ հանձնաժողովի ներկայացրած դատողությունները չեն համընկնում գործով առկա նյութերի հետ: Այդ իսկ պատճառով ինքը միջնորդել է, որ անկախ հանձնաժողովի նախագահը դատարան գա:

Անկախ հանձնաժողովի նախագահը նշել է, որ ցմահ դատապարտյալը դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ.«Թող դատարանում պարզաբանվի, թե որն է ոչ պատշաճ վարքագիծը, քանի որ Ստեփան Գրիգորյանը խրախուսանքի է արժանացել»:

Նշենք, որ ՔԿՀ-ը ղեկավարությունը դրական բնութագիր է տվել 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարյալ Ստեփան Գրիգորյանին:

 Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ