18 Նոյեմբերի, Saturday, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

«Ով պատահի բանակ պետք է գնա…»

12836

«Այնպես ստացվեց, որ մեր երկիրը այս պահին կիլոմետրով հեռու է աշխարհում ապրող խաղաղ երկրներից ու ավելորդ ռոմանտիզմը կարող է վատ հետևանքներ ունենալ երկրի համար:

Այնպես ստացվեց, որ մեր երկրի գլխավոր խնդիրը հողը և ժողովրդին պաշտպանելն է ու հիմա ինչքան էլ խոսենք խաղաղության ու նմանատիպ այլ բաներից , միևնույնն է անիմաստ է , քանի որ չկա խաղաղությունը, պատերազմ է, մարդիկ ապրում են կրակոցների տակ, զինվորները օր ու գիշեր խրամատների հողերի մեջ են:

Մենք դարձել ենք զորամաս բաց երկնքի տակ ու դրանից չենք կարող փախչենք: Փախչելու տեղ էլ չունենք: Մեր երկրում բոլորը զինվոր են՝ ծառայած և չծառայած: Թշնամին տանդ մոտ հասնելու դեպքում հաստատ զինվորական գրքույկիդ չի նայելու, առավել ևս հորդ փողերի քանակին կամ գրածդ գիտական հոդվածներին:

Բայց դե դա չի նշանակում, որ ով պատահի բանակ պետք է գնա, բայց չի էլ նշանակում, որ ամեն լիկվիդ մնացող պետք է գիտության անվան տակ խուսափի բանակից: Մի հատ ոսկե միջին է պետք գտնել, որ համ ուսանողները լավ սովորեն , համ ապագա զինվորները լավ ծառայեն: Մանավանդ ներկայացրած նախագիծը այդքան էլ դաժան պայմաններ չի ներկայացնում իրենից, կարելի է փոփոխել ու հասկանալ իրար»:

Աշոտ Ասատրյան

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ