20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ահազանգ. նախկին գյուղապետի մայրը վիրավորել է ապրիլյան պատերազմի հերոսի մորը

Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, պարզվում է, ոչ միայն ոչ բոլորի սրտով չեն եղել, այլև ոմանց նյարդերը գերլարել են: Henaran.am-ի խմբագրություն դիմած Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի մաքրուհի Ջավահիր Աղաջանյանը հետաքրքիր և ցավալի դրվագ ներկայացրեց, որ եղել է ընտրությունների հաջորդ օրը: 

Նախ նկատենք, որ տիկին Ջավահիրը պրիլյան պարտերազմի ժամանակ զոհված Միշա Աղաջանյանի մայրն է: Հերոս Միշա Աղաջանյանը, հիշում ենք, ընտանիքի միակ զավակն էր, ընտանիքը 10 տարի երեխա չունենալուց հետո Միշային էր ունեցել, նրան պատերազմի ժամանակ կրկին Մարտակերտում զոհված հորեղբոր անունով էին կոչել…

Վարդաբլուրը Ծաղկահովիտ համայնքի խոշորացված համայնքների փնջի մեջ է մտնում: 

Այսպես, տիկին Ջավահիրը մեզ պատմեց, որ  նոյեմբերի 6-ին իրենց  արդեն նախկին գյուղապետ Արտավազդ Գալստյանի մայրը՝ Սիլվարդ Հայրապետյանը, ով դպրոցի փոխտնօրենն է, նաև վերջերս վաստակավոր մանկավարժի կոչում է ստացել, վիրավորել է իրեն:  

«Ես դպրոցում աշխատում էի, իմ հետի աղջիկների հետ նստած էի, մտավ ներս՝ մի տեսակ վատ տրամադրված, նայեց ինձ, ասաց՝ Ջավահի՛ր, աչքդ լույս լինի, ասում են, որ Միշադ մոսկվաներում ֆռֆռում է: Ես ոչ մի բան էդ ժամանակ չխոսացի, եկա տուն, շատ վատ էի։ Ամուսնուս՝ Կամոյին էլ չպատմեցի, բայց ես ասացի, որ չեմ կարա դիմանամ: Իմ տղան՝ Միշա Աղաջանյանը, տանկիստ էր, զոհվել է ապրիլի 4-ին, նա իմ միակ տղան էր…առանց այն էլ նրա մահից հետո ամեն օր ապրելը դժվար է»,- ասաց նա:Տիկին Ջավահիրի խոսքով՝ ինքը հաջորդ օրը գնացել է փոխտնօրենի մոտ, որտեղ էլ վեճ է բռնկվել. «Ասացի, որ այսօր ես մտել եմ ոչ թե որպես հավաքարար, այլ որպես հերոսի մայր ու 2 բառ պիտի քեզ ասեմ: Ասեցի՝ ես հերոս եմ ծնել, իսկ քո տղեն առնետ է:

Ինքն անգամ իմ վրա փորձեց ձեռք բարձրացնել՝ ապտակել, բայց ես ձեռքը բռնեցի: Իրավունք չուներ ինձ նման բաներ ասել, ես իրան ասել եմ, եթե գիտես, որ տղես մոսկվաներում է, գտի, բեր, բա չասե՞մ: Ինքն իմ բաց վերքի վրա աղ էր լցրել, ինչի՞: Ինքը մանկավա՞րժ է կոչվում»,-պատմում է հերոսի մայրը:

Հետաքրքրվեցինք, թե որն է պատճառը, միգուցե անձնական հակակրանք կա:
Տիկին Ջավահիրն էլ ասաց՝ Սիլվարդ Հայրապետյանի նման պահվածքի պատճառը եղել է այն, որ տղայի՝ Արտավազդ Գալստյանի նախընտրած թեկնածուն չի ընտրվել: Նա պատմեց, որ իր ամուսինը՝ Կամո Աղաջանյանը, խնդիրներ է ունեցել Արտավազդ Գալստյանի հետ՝ համայնքի ղեկավար եղած ժամանակ, բողոքել է համայնքի խնդիրներից, բարձրաձայնել է:

«Ամուսնուցս էր լցված, խնդիրներ ուներ: Ամբողջ աշխարհը եկել է մեր տուն, ու բոլորն էլ բողոքել են ճանապարհներից, ահավոր վիճակ է: 10 տարի գյուղապետ է եղել, բայց ոչինչ չի արել ու չի ընտրվել, հիմա մայրն եկել է ու սրան-նրան է կպնում: Դպրոցում աշխատող մեկին էլ է վիրավորել»,- ընդգծեց Ջավահիր Աղաջանյանը:

Վերջինս նաև հավելեց, որ հաջորդ օրն արդեն Սիլվարդ Հայրապետյանն իրեն ոչինչ չի ասել: Նրա կարծիքով՝ տնօրենը փոխտնօրենին սաստել էր:

Սիլվարդ Հայրապետյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Իսկ Վարդաբլուրի նախկին համայնքապետ Արտավազդ Գալստյանն էլ այս մասին ասել է, թե նման միջադեպ չի եղել:

 «Հաստատ ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել, սուտ են ասում՝ տենց բան չկա»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ