20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վարչապետը պատրաստ է հանդիպել դասադուլ հայտարարած ուսանողների հետ

Բողոքի ակցիա անցկացնող համալսարանականները  այս պահին գտնվում են Կառավարության շենքի դիմաց։ Այս պահին  շարունակվում է վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանի և ուսանողների քննարկումը` վարչապետի հետ հանդիպումը լրատվամիջոցների ներկայությամբ իրականացնելու հարցով: 

Վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել  դասադուլ անող ուսանողների հետ։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, դասադուլի կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը   հայտարարեց՝ ուսանողները տարկետման վերացման օրենքի վերաբերյալ   դեռևս չեն լսել վարչապետի կարծիքը, ուստի ուզում են լսել։

Վարչապետի ավագ օգնական Արամ Վարդեւանյանը  ուսանողներին ասաց՝  վարչապետն առաջարկում է 15-20 րոպեի ընթացքում 5 հոգանոց խումբ կազմել եւ բարձրանալ իր մոտ՝ աշխատանքային քննարկման:

«Քանի որ քննարկումը պետք է լինի աշխատանքային բնույթի, պետք է ներողություն խնդրենք մեր լրատվամիջոցների ներկայացուցիչներից, քննարկումներից հետո, բնականաբար, կներկայացնենք արդյունքները»,-ասաց Վարդեւանյանը՝  նշելով, որ ԶԼՄ ներկայացուցիչները պետք է ներկա չլինեն հանդիպմանը:

Ցուցարարները, սակայն,  ցանկանում են, որ հանդիպումը տեսանկարահանվի, վերջիններս 15 րոպե   ժամանակ  խնդրեցին որոշում կայացնելու համար: Ի վերջո  կողմերը որոշեցին՝ հանդիպումը կտեսագրվի եւ կտեղադվի կառավարության ftp.gov.am կայքում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ