16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարդևան Գրիգորյանը պատասխանում է ԿԳ նախարարի՝ իրեն ուղղված մեղադրանքներին

ԱԺ «Ծառուկյան» խմբակացության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը հորդորում է Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին Շիրակի պետական համալսարանում ընթացող գործընթացների վերաբերյալ մեկին անհիմն պաշտպանելով՝ մյուսին անհիմն չմեղադրի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, թե նախարարի մեղադրաքները ուղիղ հասցեգրված են իրեն՝ որպես նախկին ռեկտորի:

Նշենք որ նախարար Լևոն Մկրտյանը հայտարարել էր, թե բուհում տարիներով կուտակված խնդիրներ են, որոնք լուծում չեն ստացել և առաձին անդրադաձել խնդիրներին: Վարդևան Գրիգորյանը նախ անդրադաձավ նախարարի այն մեղադրանքին, թե դեկանների և ամբիոնների վարիչների ընտրություններ ընդհանրապես չեն եղել բուհում: «Հավաստիացնում եմ ձեզ, 14 տարի ղեկավարել եմ Գյումրու Մանկավարժականի ինստիտուտը, և չի եղել նման դեպք, որ որևէ ամբիոնի վարիչ կամ ֆակուլտետի դեկան ժամկետները լրանալու պարագայում հանկարծ ընտրված չլինի: Ավելին, ասեմ՝ դեկանները և ամբիոնի վարիչները ընտրվել են ինստիտուտի գիտխորհրդում: Եթե հանկարծ պարոն Մկրտչյանը գոնե մի դեպք կարող է հայտնաբերել, ես պատրաստ եմ պատասխան տալու»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է  գրադարանի շուրջ ծագած աղմուկին, Վարդևան Գրիգորյանը նշեց, որ ինքը 45 տարի աշխատելով բուհում, որից չորս տարին որպես ուսանող՝ կարող է հաստատել, որ երկրաշարժի ժամանակ բուհը բավական կորուստներ ունեցավ, բայց ոչ գրքերի մասով, այլ դաշնամուրները գողացան, ինստիտուտը թալանեցին, բայց գրքերը մնացել էին, և բուհն ուներ հարուստ գրադարան: «Պարոն նախարարն ասում է, որ եղել է խնդիր, բայց չի ասում, որ մեկ ամիս առաջ 15 տոննա գիրք, որպես ոչ օգտագործելի, հանձնվել է մակուլատուրա»,-ասաց նա: 

Պատգամավորը խորհուրդ տվեց Մկրտչյանին գնալ և տեսնել, թե ինչպես են մեկ օրում ամբիոնի վարիչները ազատվել աշխատանքից՝ իրենց դիմումի համաձայն և մինչև հիմա ընտրված չեն, այլ ուղղակի աշխատում են: Վարդևան Գրիգորյանը նշեց, թե շատ սիրելով բուհը, 45 տարի աշխատելով այնտեղ, այսօր մտադրություն չունի երկրորդ անգամ այդ գետը մտնել, չնայած որ այս տարի որպես պրոֆեսոր նրան ժամեր չեն էլ հատկացրել բուհում: «Հասկանում եմ, որ հաճելի չէր իմ ներկայությունը: Հետո գուցե ցանկություն լինի բակապահ աշխատելու, բայց ոչ ռեկտոր»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ