25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընդունված որոշումը կնպաստի գործարար միջավայրի զարգացմանը

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց.

««Շահութահարկի մասին» գործող օրենքը հնարավորություն է տալիս ոչ նյութական ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկումն իրականացնել փուլինգային եղանակով, որը որ աշխատում է 3-4 տարի ու գործարար պրակտիկայում առաջացրել է որոշակի խնդիրներ»:

Նա ընդգծեց, որ այս փոփոխությունով որոշակի ճկունություն, հնարավորություն կտրվի, որպեսզի տնտեսվարող սուբյեկտներն իրենք ընտրեն իրենց ամորտիզացիոն վճարների մասհանումների հաշվառումը կատարեն փուլինգային, թե գծային մեթոդով:

Վարդան Արամյաննի կարծիքով՝  այս փոփոխությունը գործարար միջավայրի զարգացմանը կնպաստի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ