19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Մոնսանտոն» շատ շուտվանից գործունեություն է ծավալում մեզ մոտ. Իգնատի Առաքելյան

Մենք հիմա ուսումնասիրում ենք, թե ինչ է արել «Մոնսանտոն» առ այսօր, քանի որ այն շատ շուտվանից է գրանցված  մեզ մոտ և գործունեություն է ծավալում. այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

«Հիմա մենք Բնապահպանության նախարարության հետ  ուսումնասիրում ենք դաշտը, որ հասկանանք, թե ինչ ռիսկեր կան կատարված աշխատանքներից: Կուսումնասիրենք, ինչ են անում, որքանով է ԳՄՕ սերմերը տարածված, ինչ են ներմուծում, նոր կասենք, և չեմ կարող հիմա ասել, որ ինչ-որ քայլեր ձեռնարկելու ենք, թե ոչ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է օրենսդրական նախաձեռնությանը այդպիսի սերմերի մուտքը ընդհանրապես արգելելուն, Իգնատի Առաքելյանն ասաց.«2013 թվականին Բնապահպանության նախախարության կողմից եղել է նման նախաձեռնություն, հետո կանգնեցվել է, չեմ կարող ասել ինչ պատճառով: Հիմա ասել ենք, որ վեր հանենք այդ օրենսդրական նախաձեռնությունը, որպեսզի կարողանանք նայենք, թե որքանով է դա արդիական նորից թարմացնել և շրջանառել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ