19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վերաբաշխումներ պետական բյուջեից

Կառավարության նիստում գործադիրը հավանության արժանացրեց 2017թվականի պետական բյուջեի նախագծում վերաբաշխում կատարելու որոշման նախագիծը՝ գումար տրամադրելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

Նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ գումարն անհրաժեշտ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա­րու­թյան ենթակայությամբ գործող «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետա­կան ոչ առևտրային կազմակերպության համար գազի ջեռուցման կաթսաներ ձեռք բերելու համար։ Կառավարության 2017 թվականի պահուստային ֆոնդից 700 հազար դրամ գումար հատկացվեց՝ նշված  ծառայության համար։

Կառավարության մեկ այլ նախագծով 2017 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից 20 միլիոն դրամ տրամադրվեց Սփյուռքի նախարարությանը։ Նախագիծը ներկայացնող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ գումարն անհրաժեշտ է բարձրագույն, նախնական (արհեստագործա­կան) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2017-2018 թվականների ուսումնական տարվա ուսման վարձեր հատկացնելու նպատակով։

Օրակարգի մեկ այլ հարցով, որը չզեկուցվող էր, Կառավարության պահուստային ֆոնդից ԿԱ ՊԵԿ-ին հատկացվեց 1 միլիարդ 665 միլիոն 144 հազար դրամ։

Նախագծի արձանագրության մեջ նշվում է, որ շուրջ 389 միլիոն դրամ հատկացվելու է ՊԵԿ աշխատողների աշխատավարձերի և հավելավճարների համար, իսկ ավելի քան 1 միլիարդ 275 միլիոնը՝ պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ