20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ես որպես քաղաքացի չէի ցանկանա ԳՄՕ պարունակող ապրանք օգտագործել. Ի. Կարապետյանը՝ Մոնսանտո ընկերությունից

Ես որպես քաղաքացի չէի ցանկանա ԳՄՕ պարունակող ապրանք օգտագործել. այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սննդամթերքի անվտագության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը՝ խոսելով Մոնսանտո ընկերությունից, որի արտադրանքի մասին բացասական հայտարարությամբ էր հանդես եկել Սերժ Թանկյանը: Ըստ նրա՝ պետք չէ, որ այս ընկերության արտադրանքը լինի Հայաստանում:

ՍԱՊԾ պետի խոսքով՝ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասով գիտության մեջ դեռ կան տարրբեր քննարկումներ.

«Ներկայումս համաձայն տվյալների  ընկերության կողմից ներկրված սերմերի ծավալը չի գերազանցում մեկ տոկոսը ներկրման ընդհանուր սերմերի ծավալի, և ես չեմ կարծում, որ այս պահի դրությամբ դա մեծ ռիսկ է պարունակում»,-ասաց նա:

Իշխան Կարապետյանն ասաց, որ 2018 թվականին ծառայությունը նախատեսել է և արդեն իրականացնելու լայնածավալ մոնիտորինգային ծրագրեր և 2018 թվականաի պետական բյուջեի ծրագրում դա նշված է: Նա ասաց, որ արդյունքները ամփոփելուց հետո կունենանք ամբողջական պատկեր, որը վերահսկողության մասով հնարավորություն կտա տալու համապատասխան գնահատական: Նա հիշեցրեց, որ ծառայությունը իրականացնում է սահմանային հսկողություն և վերահսկողություն և օրենսդրության պահանջներին համապատասխան տնտեսվարողները կատարում են մակնշում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ