19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԿԳՆ-ն պետք է մտածի, թե ավագ դպրոցներում սովորող տղաներին ինչով է մոտիվացնելու. փորձագետ

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը թեև ասում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի տարկետման դրույթի դեմ ուսանողների պայքարն օրենքին համապատասխան է, սակայն պայքարըւ ուշացած է համարում: Այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին: 

«Մի կարևոր ասպեկտ կա, որի մասին այս օրերին ոչ ոք չի խոսում, դպրոցական կրթությունը, բոլորը խոսում են, թե ինչպես այս օրենքի նախագիծը կազդի բուհերի և գիտության վրա։ Այս նախագիծը թերևս ամենաբացասական ազդեցությունը կունենա ավագ դպրոցների վրա։ Սովորական ավագ դպրոցներում շատ տղաներ լավ են սովորում, քանի որ նրանք  ձգտում են բարձր միավորներով ընդունվել, որպեսզի գործող տարկետման իրավունքից օգտվեն, այն որոշակի մոտիվացիա է տալիս տղաների որոշակի խմբի լավ սովորելու։ Հիմա, եթե սա վերանում է, արդեն կարող են 7,5 միավորով ընդունվել համալսարան, քանի որ բացի մեկ-երկու ֆակուլտետից ուրիշ տեղ մրցակցություն չկա, հետևաբար, ԿԳՆ պետք է մտածի, թե ավագ դպրոցներում սովորող տղաներին ինչով է մոտիվացնելու, քանի որ առանց այդ էլ ցածր մոտիվացիան շեշտակի նվազելու է»,- նկատեց նա:

Սերոբ Խաչատրյանը հավելեց, որ օրինագծի ընդունելու դեպքում ՊՆ-ն իր վրա է վերցնելու շատ կարևոր մանկավարժահոգեբանական ֆունկցիա, որ տղաներին չտանեն բանակ և նրանց հոգեբանորեն կամ ֆիզիկապես այնպես կոտրեն, որ նրանք հետո չկարողանան գիտությամբ զբաղվել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ