20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դասադուլը շարունակվում է․ ԵՊՀ-ում բացակա ուսանողների թիվը մեծանում է /տեսանյութ/

Տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի դեմ բողոքող ուսանողների բողոքի ակցիան շարունակվում է։
Ակցիայի մասնակիցները շրջում են ԵՊՀ մասնաշենքերի մոտով՝ կոչ անելով մյուսներին ևս միանալ իրենց։ Ակտիվիս ուսանողները նշում են՝ բացակա ուսանողների թիվը մեծանում է, ըստ այդմ՝ մածանում է նաև ակցիայի մասնակիցների  քանակը։

Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ դասապրոցեսը չի ընթանում նորմալ հունով, բացակաները շատ են․ շուրջ 400 ուսանող դասի չի եկել։
«Ինձ թվում է՝ պատճառը դասադուլն է, բայց տարբեր կուրսերում տարբեր քանակով ուսանողներ եղել են, այսինքն՝ ասել, որ ընդհանրապես դասեր չեն ընթանում, ճիշտ չէ», – նշեց դեկանը՝ հավելելով՝    թեեւ ինքը տարկետման վերացմանը, իհարկե, կողմ չէ, բայց դասադուլներին ևս չի կարող կողմ լինել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ