24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դասադուլը շարունակվում է. «վերևից հրաման են տվել»

Արդեն երրորդ օրն է, որ մի շարք ուսանողներ շարունակում են դասադուլ անել: Այսօր վաղառավոտից նրանք հավաքվում են Երևանի պետական համալսարանի դիմաց: Այս պահին ուսանողների թիվն այդքան էլ շատ չէ: Նախորդ երկու օրերին նրանք ավելի բազմաթիվ էին:

«Վերևից հրաման են տվել, որ չմիանան մեր բողոքին»,-բարձրածոսով հայտարարեց ուսանողներից մեկը:

Ուսանողները կոչ են անում նաև մյուսներին միանալ:

Հիշեցենք՝ ուսանողները դեմ են տարկետման վերացմանը: Նրանք երեկ հանդիպել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Իսկ ավելի վաղ հանդիպելու առաջարկ կար ՊՆ Վիգեն Սարգսյանի կողմից, սակայն նրանք մերժել էին: Երեկ էլ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ թեկուզև դասադուլն ուսանողների իրավունքն է, սակայն կուսակցության դիրքորոշումն այս օրենքի վերաբերյալ չի փոխվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ