25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք երբեք չենք սպասել, Հայաստանն իրականացնում է նախաձեռնող քաղաքականություն. Շարմազանով

«Մենք երբեք չենք սպասել, Հայաստանն իրականացնում է նախաձեռնող քաղաքականություն»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նկատեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով հարցին, թե 2 օր առաջ ԱՄՆ 48-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, մենք պիտի՞ սպասենք, որ ևս 2-ն էլ ճանաչեն, թե՞ պիտի նախաձեռնողականություն ցուցաբերենք:

«2008 թ-ին, երբ նախագահ Սերժ Սարգսյանն ստանձնեց իր լիազորությունները, այդ օրվանից ՀՀ–ը հրապարակել է, որ իրականացնում է նախաձեռնող արտաքին քաղաքականություն , ու դրա արդյունքում է, որ այնպիսի գերհզոր երկրներ, ինչպիսին են Գերմանիան, Լատինական Ամերիկայի երկրներ, Չեխիան ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Մենք ասել ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը, թուրքական ժխտողականության դեմ պայքարը մեր արտաքին քաղաքական օրակարգի ամենաառանցքային հարցերից են: Բնականաբար, գլխավոր հարցը մնում է Արցախի հանրապետության միջազգային ճանաչումը»,-հավելեց ԱԺ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ