19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՏԻՄ ընտրությունների արդյունքները պարտավորեցնող են. ՀՀԿ

Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տարած թեկնածուներից 52-ից 42-ը ՀՀԿ-ի ներկայացուցիչներ են: «Սա բավականին պարտավորեցնող է, և մենք ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ ՀՀԿ-ն Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենաառանցքային դերակատարն է, ամենամեծ ներգրավվածությունն ունի ՏԻՄ-ներում, և տարբեր համայնքներում մեր ներկայացուցիչներն ու կուսակցությունը կշարունակի իր դիրքերի ամրապնդումը»,-այսօր քիչ առաջ ավարտված ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ բացի ՏԻՄ ընտրություններից ու դրա արդյունքներից կուսակցության գործադիր մարմինը քննարկել է նաև խորհրդարանական հանձնաժողովներում քննարկման դրված 2018 թվականի բյուջեի նախագիծը: 

«Դրական եզրակացություն ենք տվել բյուջեի նախագծին: Մենք գտնում ենք, որ իրատեսական ու կայունացման բյուջե է սա, այս բյուջեն լավ հիմքեր կարող  է ստեղծել ապագայում՝ 2019 թվականից սկսած ,տնտեսական երկարաժամկետ աճ ապահովելու համար: Մենք սովորական ու հանգիստ ենք վերաբերում ընդդիմադիրների քննադատություններին, որովհետև ընդդիմության գործը քննադատելն է, իսկ իշխանությանը՝ գործ անելը, երբեմն էլ դրանց պատասխանելը, եթե կարիքը կա»,-հավելեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ